Քաղաքական 22:47 24/12/2021 Հայաստան

Նիկոլ Փաշինյանը խոսում է, ֆեյսբուքը նրան հայհոյում

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում պատասխանում է լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին: Ֆեյսբուքյան օգտատերերը ուղիղ եթերի ներքո մեկնաբանություն թողնելու հնարավարություն չունեն։ Գուցե դա է պատճառը, որ ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերեր Փաշինյանի հասցեին իրենց էջերում են քննադատություն, վիրավորանք ու հայհոյանք հնչեցնում։

Շատ օգտատերեր Փաշինյանի հայտարարությունները որակում են ադրբեջանամետ ու թուրքանպաստ, համարում են, որ ասուլիսը նվեր է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 60-ամյակի առթիվ, որը ծննդյան տարեդարձը նշել է օկուպացված հայկական Հադրութ քաղաքում։ 

Ի՞նչ է ասում Փաշինյանը։

Հայ-թուրքական հարաբերությունների մասին

Մենք միջանցքային տրամաբանության որևէ հարց չենք քննարկել, քննարկում ու քննարկելու։ Մեզ համար կարևոր է տարանցիկ ուղիներ ստեղծելու, կառուցելու, ձևավորելու օրակարգը։ Օրինակ, Թուրքիայի հետ հարաբերություններում եթե պարզվի, որ այս հնարավոր բացվող կոմունիկացիաներն ավելի ընդարձակ տարածաշրջանային նշանակություն կարող են ունենալ, դա, իհարկե, մեր օրակարգի կարևորագույն հարցերից մեկն է, օրինակ՝ հայ-թուրքական սահմանի և երկաթուղու բացումը։ Հիմա խոսք է գնում օդային հաղորդակցության վերաբացման մասին, ինչը մենք դրական ենք գնահատում,  ողջունում ենք, հույս ունենք՝ իրականում փոխադարձ թռիչքները կսկսվեն։ Մեր ակնկալիքը հարաբերությունների կարգավորումն է, բայց էլի եմ ասում, պետք է հասկանանք, որ գործ ունենք շատ բարդ խնդրի հետ, որն ունի բազմաթիվ նրբություններ, և Հայաստանի Հանրապետությունում կա շատ էմոցիոնալ վերաբերմունք այս հարցում։

Ուրախությամբ արձանագրեցի, որ նախորդ ասուլիսի եզրափակիչ մասում հայ-թուրքական հարաբերությունների ընկալումների մասին ասվածը բովանդակային քննարկման առարկա էր դարձել մեր հանրության շրջանում, կարծիքները տարբեր են, բայց քննարկումը բովանդակային էր, փորձ էր արվել խնդիրն իր էությամբ հասկանալ։ Ես չեմ ուզում Ադրբեջանի, Թուրքիայի հետ հարաբերություններում  չհիմնավորված լավատեսություն արտահայտենք, որովհետև էդ լավատեսության հիմքը չկա, բայց կողմերը խոսելու, լավատեսության համար հիմք ստեղծելու փորձ են անում։

Այս պահին բանագնացների հանդիպում նշանակված չէ։ Հույս ունեմ՝ հնարավորինս արագ կնշանակվի։ 2, 3, 4, 5 հանդիպում չի լինելու, շատ երկար պրոցես է լինելու, եթե կստացվի 4,5 հանդիպումների արդյունքում կոնկրետ արդյունքների հասնել, շատ ավելի լավ, բայց չափազանցված արդյունքների պետք չէ սպասել։

Հայոց Ցեղասպանության պահանջատեր լինելուց հրաժարվելու մասին։

Հայկական կողմը՝ բոլոր իշխանություններն առանց բացառության ասել են, որ պատրաստ են Թուրքիայի հետ կարգավորել հարաբերություններն առանց նախապայմանների, ինչը նշանակում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման նախապայման չի եղել, նման բան երբևէ չի եղել։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին կառավարության ծրագրում հստակ ձևակերպել ենք մեր մոտեցումը։ Մենք այստեղ կրկնել ենք այն բանաձևումը, որը կա 90-ականներից, Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորել առանց նախապայմանների։

«Արցախն ամբողջությամբ չէր կարող լինել հայկական»

ԼՂԻՄ-ում ապրել են նաև ադրբեջանցիներ, և նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային թեմայի մեջ։ Եթե ինքնորոշման իրավունքը, ենթադրենք, իրացվում էր հայկական կողմի մեկնաբանությունների շրջանակում, հարց,  ԼՂ ադբեջանցիները իրենց հերթին կարող էին բարձրացնել իրենց ինքնորոշման սկզբունքը։ Այդ պարագայում ինչպիսի՞ հարաբերություններ պետք է առաջանային, ես խոսում եմ բանակցային եղած բովանդակության մեկնաբանությունների մասին։

Այս համատքեստում ԼՂԻՄ տարածքային ամբողջականության ի՞նչ պատկեր պետք է արձանագրվեր։ Ես, գիտե՞ք, ինչ եմ ասում։ Այսօր հնչում են մտքեր, մեկնաբանություններ, որոնք 2018-ի բանակցային բովանդակության հետ ոչ մի կապ չունեն, էդ փաթեթը մի փաստաթղթով չէ ձևավորված։ ԼՂԻՄ-ը երբեք չի դիտարկվել որպես հայկական միավորում, այն դիտարկվել է որպես հայկական ու ադրբեջանական միավորում առնվազն բնակչության մասով։

Երբ տեսա Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ Արցախը հայկական մնալու վերաբերյալ, ես ճիշտն ասած զարմացա, այն ուղղակի նախադասություն չէր, բառամթերքի առումով մեջբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 1997-ի «Պատերազմ, թե՞ խաղաղություն. Լրջանալու պահը» հոդվածից, երբ առաջին նախագահն ասում էր, որ նպատակը պետք է լինի այն, որ Արցախը լինի հայկական։ Սերժ Սարգսյանը չի ասում, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, նա ասում էր՝ Արցախը պետք է լիներ հայկական։ Ասեմ, այդ ձևակերպման հետ էլ համաձայն չեմ, քանի որ ասեմ, Արցախն ամբողջությամբ չէր կարող լինել հայկական։ ԼՂԻՄ-ն ունենալու էր և հայկական, և ադրբեջանական բնակչություն։

ԼՂ-ում արդյո՞ք լինելու էր օրենսդիր իշխանություն, այո, լինելու էր, բայց դրանում լինելու էր ադրբեջանական և հայկական քվոտա, ՏԻՄ մարմինները լինելու էին թե ադրբեջանական, թե հայկական։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}