Վահե Դոխոյան. Իշխող ուժը փորձում է խլել վանաձորցու քվեն, իսկ նրան աջակցում է «Լուսավոր Հայաստան»-ը
Վանաձորի ավագանու անդրանիկ նիստում, որը մի քանի րոպե տևեց, «Հայրենիք» խմբակցության անդամ Վահե Դոխոյանը ներկաներին շնորհակալություն հայտնեց, որ հարգել են ու եկել՝ մասնակցելու նիստին։
«Չգիտեմ, երջանիկ պատահականությամբ, թե՞ ոչ, այսօր Վանաձորի ազհաբնակչության մեծամասնության քվեն ստացած դաշինքի ղեկավարի ծննդյան օրն է։ Առաջարկում եմ ծափահարություններով շնորհավորել»,-ասաց Դոխոյանն ու նրա խոսքին հետևեցին բարձր ու երկարատև ծափահարություններ։
Անդրադառնալով Վարչական վերաքննիչ դատարանի՝ ավագանու նիստ գումարելու և քաղաքապետ ընտրելու արգելքին, «Հայրենիք»-ի ներկայացուցիչն ընդգծեց, ակնհայտ է, որ իշխող ուժը փորձում է խլել վանաձորցու քվեն։
«Այդ գործում իշխող ուժին աջակցում է վանաձորցու աջակցությունը չշահած «Լուսավոր Հայաստան»-ը։ Ընդամենը այսքանը։ Շնորհակալություն»,-խոսքն ամփոփեց նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո հաղթանակ տարած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց։
Նշենք, որ Վանաձորում ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքների վիճարկման հայցով դատարն է դիմել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ով բավարար թվով ձայներ չի ստացել ավագանու կազմում ընդգրկվելու համար։
Վերաքննիչ վարձական դատարանը որպես հայցի ապահովման միջոց արգելել է Վանաձորի ավագանու նիստ անցկացնել ու քաղաքապետ ընտրել։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից ու ենթակա չէ բողոքարկման։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Դատավոր Հրաչ Այվազյանը Վանաձորի ավագանուն ապօրինաբար արգելել է այսօր ընտրել համայնքի ղեկավար
- Խնդրում եմ դեմ չգնալ ձեր խղճին, վանաձորցու կամքին և կատարել ժողովրդի կամքից բխող ընտրություն. Մամիկոն Ասլանյանի կոչը՝ մեկուսարանից
- Դաշինքը պահանջում է՝ կալանավորված Մամիկոն Ասլանյանը մասնակցի Վանաձորի ավագանու առաջին նիստին
- Վանաձորի ավագանին վաղն անդրանիկ նիստը կգումարի
- Ավարտվել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վանիկ Օհանյանի պաշտոնավարման ժամկետը
- Արթուր Վանեցյան. Մամիկոն Ասլանյանը խնդրեց փոխանցել՝ պայքարը շարունակվելու է մինչև վանաձորցու վերջնական հաղթանակ
- Վանաձորում ՔՊ-ն պարտվում է