Օհանյան. Վանաձորում «Լուսավոր Հայաստան»-ը քաղել է իր գործունեության պտուղները, զրո մանդատ ունի
««Լուսավոր Հայաստանի»-ի հետ երբեք առևտի մեջ չենք մտել։ 2016-ին այդ կուսակցությունը Վանաձորի ավագանիում ունեցել է տասը մանդատ, այսօր ունի զրո մանդատ»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան» խմբակցության ղեկավար Արթուր Օհանյանը՝ արձագանքելով այն հարցին, թե Վանաձորում այսօր ում հետ է առևտուր անում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։
Օհանյանն ասաց՝ վանաձորցին իր գնահատականը տվել է «Լուսավոր Հայաստան»-ի քաղաքական գծին, գործողություններին։
««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մոտ մեկ ու կես տարի՝ 2016-2018-ին խաթարել է այս քաղաքի գործընթացները, այսօր եկել է այդ պտուղները քաղելու ժամանակը, ինքը ստացել է այդ պտուղները»,-ասաց Օհանյանը։
Նա նաև նշեց, «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Ասլանյանի փաստաբանական խումբը դիմելու է Վարչական դատարան, ՄԻԵԴ՝ վերականգնելու անազատության մեջ պահվող Մամիկոն Ասլանյանի ընտրելու և ընտրվելու իրավունքները։ Վանաձորի ընտրություններում հաղթանակ տանելուց հետո կալանավորված Մամիկոն Ասլանյանն այսօր ավագանու կարճատև նիստին չէր մասնակցում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքում Էդմոն Մարուքյանի ծննդավայր Վանաձորում մերժեցին նրա ղեկավարած կուսակցությանը։ Ընրողների ձայների առնվազն 4 տոկոսը չստանալու հետևանքով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չընդգրկվեց Վանաձորի ավագանու կազմում։
ԼՀԿ-ն դիմել է Վերաքննիչ վարչական դատարան՝ բողոքարկելու արդյունքները, դատարանը որպես հայցի ապահովման միջոց արգելել է Վանաձորի ավագանու նիստ անցկացնել, համայնքապետ ընտրել, ինչի հետևանքով այսօր նախատեսված անդրանիկ նիստը չկայացավ։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Օհանյան. Վանաձորում վակուում է ստեղծվել, պետք է անհապաղ համայնքապետ ընտրվի
- Սկանդալ Վանաձորում. ԼՀԿ-ն խոչընդոտում է Վանաձորի համայնքապետի ընտրությանը
- Վահե Դոխոյան. Իշխող ուժը փորձում է խլել վանաձորցու քվեն, իսկ նրան աջակցում է «Լուսավոր Հայաստան»-ը
- Արսեն Բաբայան. Դատավոր Հրաչ Այվազյանը Վանաձորի ավագանուն ապօրինաբար արգելել է այսօր ընտրել համայնքի ղեկավար
- Խնդրում եմ դեմ չգնալ ձեր խղճին, վանաձորցու կամքին և կատարել ժողովրդի կամքից բխող ընտրություն. Մամիկոն Ասլանյանի կոչը՝ մեկուսարանից
- Մարուքյանը խաղեր է տալիս ՔՊ-ի օգտին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին