Օրենբուրգի քահանան դատապարտվել է 21 տարվա ազատազրկման մանկապղծության համար
Օրենբուրգի քահանա Նիկոլայ Ստրեմսկին դատապարտվել է 21 տարվա ազատազրկման մանկապղծության համար։ Այս մասին գրում է «smotrim.ru»-ն՝ վկայակոչելով Սարաքթաշի շրջանային դատարանի մամուլի ծառայությունը։
Հետաքննության տվյալներով՝ «Ուղղափառ Սուրբ Երրորդություն Սեմյոնովայի ողորմության վանք» կրոնական կազմակերպության ղեկավարը 1999-ից 2019 թվականներին սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններ է կատարել 11 երեխաների նկատմամբ՝ նրանց ներգրավելով ալկոհոլի համակարգված օգտագործման մեջ։
Հետաքննության ժամանակ Ստրեմսկուն արգելվել էր քահանայությամբ զբաղվել։ Նա կալանավորվել է 2019 թվականի սեպտեմբերի 25-ին, այնուհետև գտնվել է քննչական մեկուսարանում։