Տնտեսություն 17:21 24/12/2021 Հայաստան

44-օրյա պատերազմից և համավարակից հետո Հայաստանի ադամանդագործներն աշխատում են խիստ թերբեռնված ռեժիմով

Ադամանդագործության ոլորտում, որը Հայաստանի տնտեսության կարևոր ոլորտներից է, 2021 թվականի հունվար-հոկտեմբերին զգալի անկում է գրանցվել: ՀՀ վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝այս տարվա 10 ամիսներին Հայաստանում արտադրվել է 105 հազար 43 կարատ ադամանդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 40.5%-ով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից փորձեցինք պարզել, թե ինչ խնդիրներ կան և որոնք են ադամանդագործության ոլորտում գրանցված զգալի անկման պատճառները։

Panorama.am-ի հարցմանն ի պատասխան, էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ Հայաստանում ադամանդագործության ոլորտի ցուցանիշները նվազել են 2020 թվականի երկրորդ եռամսյակից սկսած, իսկ գլխավոր և հիմնական պատճառը Covid-19 համավարակն է։

Ըստ նախարարության՝ երկարատև պարապուրդում էին և առայսօր խիստ թերբեռնված ռեժիմով են աշխատում ինչպես Հայաստանի ադամանդագործները, այնպես էլ այս ոլորտի առաջատար երկրների հանքարդյունաբերական, ադամանդի մշակման և առևտրով զբաղվող ընկերությունները։

«Միևնույն ժամանակ կաթվածահար վիճակից հետո լրիվ չեն վերականգնվել մինչ համաճարակը գործող հարմար օդային չվերթները, բարդացված են մի շարք երկրներ մուտքի և ելքի վիզաների պայմանները, որոշ երկրներում էլ գործում են կարանտինային սահմանափակումներ։ Հայաստանի պարագայում անկման կարևոր պատճառներից էր նաև 44-օրյա պատերազմը և դրանից հետո տարածաշրջանում անկայուն իրավիճակը։ Իսկ ինչպես գիտենք ադամանդագործական բիզնեսը գերադասում է անվտանգություն և կայունություն։ Նշված պատճառներով այս անկումը սպասելի էր, կարելի է ասել իրավիճակային բնույթ ունի և համավարակի նահանջին զուգընթաց ցուցանիշները կվերականգնվեն»,- նշում են նախարարությունից։                     

Ինչ վերաբերվում է ոլորտի խնդիրներին, ապա ըստ գերատեսչության,  դրանցից առաջնային են ալմաստի արդյունավետ հումքի ոչ բավարար մատակարարումները հայկական ընկերություններին, որակյալ աշխատուժի ծերացումը և  դանդաղ վերարտադրությունը, ինչպես նաև արտադրության և տեխնոլոգիաների վերազինման  ցածր մակարդակը։

Անդրադառնալով ներկրմանն ու արտահանմանը, էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ,   Հայաստանը չունի ալմաստի հանքեր և հումքը ներկրվում է, իսկ արտադրված ադամանդները գրեթե ամբողջությամբ արտահանվում են, ուստի, վերը նշված պատճառներով բացատրվում է նաև ներկրման և արտահանման ծավալների անկումը։

Հարցին, թե ո՞ր երկրներն են հետաքրքրված Հայաստանում մշակված ադամանդներով, ո՞ր երկրներ ենք արտահանում պատրաստի արտադրանքը և որտեղից ներկրում ադամանդի հումքը, նախարարությունից հայտնում են, որ աշխարհի 200-ից ավելի երկրներից ադամանդների մշակմամբ և առևտրով զբաղվում են ոչ ավելի քան երկու տասնյակ երկիր, այն դեպքում, որ ալմաստի հումք արդյունահանող երկրների թիվը կրկնակի ավելի է։ Հայկական ադամանդագործական ընկերությունների հիմնական գործընկերներն են խոշոր ադամանդագործական կենտրոններ ունեցող երկրները։ Հումք ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից, Բելգիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Կանադայից, Իսրայելից, Հոնգ-Կոնգից, ԱՄՆ-ից և այլն, իսկ պատրաստի արտադրանքը արտահանվում է նույն երկրների ադամանդագործական կենտրոններ։

Panorama.am-ի այն հարցին՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի ադամանդագործության մեջ չի բացառվում ստվերային գործունեության առկայությունը, ուստի ոլորտում արձանագրված անկումը կարո՞ղ է ունենալ նաև այլ պատճառներ, էկոնոմիկայի նախարարությունից հետևյալ պատասխանն են տվել.

«Նշենք մի կարևոր հանգամանք՝ ալմաստների և ադամանդների ներմուծման-արտահանման ընթացակարգերը խստորեն վերահսկվում են բոլոր երկրներում։  Ցանկացած երկրի տեղական իշխանություններից զատ այդ շարժը վերահսկվում է նաև  միջազգային կառույցների կողմից ինչպիսիք են Քիմբերլի գործընթացը, փողերի լվացման դեմ պայքարի միջազգային կազմակերպությունը (FATF), Global Witness հասարակական կազմակերպությունը և այլն։

Միկրոսկոպիկ ներքին շուկայի, ինչպես նաև հումքի և արտադրանքի ամբողջությամբ ներկրման և արտահանման պարագայում Հայաստանի ադամանդագործությոունը մեծագույն ցանկության դեպքում անգամ չի կարող ստվերային մաս ունենալ, քանի որ հայկական իշխանությունների տեսադաշտից վրիպելու դեպքում այն կհայտնաբերվի այլ երկրների համապատասխան մարմինների և միջազգային կազմակերպությունների կողմից։ Ուստի, այս ոլորտում անկումը ստվերով բացատրելը տրամաբանական չէ»։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո նոր հնարավորությունների ստեղծմանը, ապա, ըստ պարզաբանման, նոր հնարավորություններ բացվել են, մասնավորապես, 2014-2019թթ․ադամանդների արտադրության ցուցանիշն աճել է գրեթե 7 անգամ՝  6 մլրդ դրամից հասնելով 41 մլրդ դրամի։

Նշենք նաև, որ ԵԱՏՄ-ն առաջարկում էր ներմուծվող թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի նկատմամբ զրոյական մաքսատուրք սահմանել, համաձայնություն էին տվել կառույցի անդամ բոլոր երկրները՝ բացի Հայաստանից: Հայ գործարարներն էլ նշել էին, որ այդ դեպքում դուրս կմնան ոլորտից։

Անդրադառնալով այս հարցին՝ նախարարությունից նշում են, որ Հայաստանի անհամաձայնությունն այդ առաջարկին բացատրվում է այն հանգամանքով, որ ԵԱՏՄ տարածքում գործող ադամանդագործական ընկերությունները պատրաստի արտադրանքի մաքսատուրքի զրոյացման դեպքում այլևս ի վիճակի չեն լինի դիմագրավել հնդկական և հարավ-արևելյան Ասիայի մի քանի երկրների էժան աշխատուժով ընկերությունների էքսպանսիային. «Եթե ԵԱՏՄ որոշ անդամ պետությունների համար դա էական նշանակություն չունի, ապա Հայաստանի համար կորուստները կլինեն նշանակալի»։ 

Իսկ ինչպիսի՞ քայլեր պետք է արվեն և ի՞նչ ռազմավարություն պետք է մշակվի ոլորտը զարգացնելու համար, նախարարությունից պաստասխանել են, որ երկայումս մշակվում է ոլորտի զարգացման միջնաժամկետ ծրագիր, որտեղ մանրամասն կներկայացվեն անհրաժեշտ քայլերն ու միջոցառումները։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:30
Բազմազավակ ընտանիքների երեխաներն ավելի ազնիվ են ու ավելի հակված համագործակցության. Գիտնականներ
Կանադայի՝ Բրոք ու Քալգարի համալսարանների համատեղ հետազոտության համաձայն, այն երեխաները, որոնք մեծանում են  բազմանդամ ընտանիքներում, այսինքն...
Աղբյուր` Panorama.am
17:21
«Քրիստինան ճանապարհն ընտրեց առանց ինձ». դերասան Եվգենի Պրոնինին լքել է հայ կինը
Ռուս ճանաչված դերասան 44-ամյա Եվգենի Պրոնինը սոցիալական ցանցում հայտնել է կնոջից՝ Քրիստինա Առուստամովայից բաժանվելու մասին։ Զույգը միասին է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Մաhաgել է քանդակագործ, վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը
Մահացել է քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը: Նկարիչների միությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
16:27
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
ՎՏԲ-Հայաստան  Բանկի աջակցությամբ կայացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Մալխասյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգ։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Տոնական օրերին ինչպես աջակցել դեմենցիա ունեցողներին
Դեմենցիա ունեցողները շատ զգայուն են առօրյա փոփոխությունների հանդեպ: Տոնական օրերին շատ կարևոր է նրանց աջակցելը, քանի որ առօրյան փոխվում է`...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում Ամանորին նվիրում են ավելի թանկ նվերներ, քան մյուս երկրներում. Wildberries-ի ուսումնասիրությունը
Հայաստանում Ամանորին ավելի թանկ նվերներ են պատվիրում, քան այլ երկրներում, որտեղ ներկայացված է Wildberries-ը։ Նման եզրահանգման է եկել...
Աղբյուր` Panorama.am
16:01
Էրդողան. Սիրիայում ահաբեկիչները կա՛մ վայր կդնեն զենքերը, կա՛մ կթաղվեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է վերջ դնել Սիրիայում ահաբեկչական անջատողական կազմակերպությունների...
Աղբյուր` Panorama.am
15:55
Քովիդ թեսթս կրկին դրական է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի քովիդ թեսթը կրկին դրական է։ «Քովիդ թեսթս կրկին դրական է: Մինչև առողջանալս կաշխատեմ որոշակի...
Աղբյուր` Panorama.am
15:44
Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է հայտարարված
Դեկտեմբերի 25-ին Բաքու-Գրոզնի չվերթ իրականացնող Embraer 190 մարդատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է...
Աղբյուր` Panorama.am
15:42
Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին
Կոնվերս Բանկն ամփոփել է Visa քարտապանների համար արշավի արդյունքները. Card2Card փոխանցումների ծավալով 1-5 հորիզոնականները զբաղեցրած հաճախորդներին...
Աղբյուր` Panorama.am
15:36
Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին լիաֆորմատ է լինելու. Պեսկով
Նիկոլ Փաշինյանը տեսակապով լիարժեքորեն կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին, թեև անձամբ չի ներկայանա՝ կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց. Փաստաբան
Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:23
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի...
Աղբյուր` Panorama.am
15:17
Դաշնակցային պարտավորությունները սկսեցին չաշխատել, ստատուս-քվոն փոխվեց. Կոնջորյանը՝ Արցախի հարցում դիրքորոշումները փոխելու մասին
«Ամեն ինչ տեղի է ունեցել հրապարակային։ Երբ որ պատերազմից հետո մենք ունեինք նոր իրավիճակ, երբ որ գետնի վրա կար նոր ստատուս-քվո, երբ որ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:00
Քաղաքագետ. ՔՊ որոշ պատգամավորների կանխատեսումները ցուրտ ու մութ տարիների մասին արագորեն իրականություն են դառնում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Փաշինյանի Ռուսաստան չմեկնելուն ու դրան հաջորդած Վ. Պուտինի խոսնակի հայտարարությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսաստանի ազգային հավաքականը հնարավոր է ընկերական հանդիպում անցկացնի Հայաստանի ընտրանու հետ
Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը նախատեսում է 2025 թվականի առաջին կեսում մի քանի հանդիպում անցկացնել եվրոպական թիմերի հետ։ Այս մասին Ռիա Նովոստիին...
Աղբյուր` Panorama.am
14:37
Անդրեի կինն առաջին անգամ երեխայի հետ լուսանկար է հրապարակել
Երգիչ Անդրեի ու նրա կնոջ՝ երգչուհի Անի Օհանյանի ամուսանլուծության մասին լուրերը շարունակում են ակտիվ տարածել։ Բաժանության լուրն անարձագանք են...
Աղբյուր` Panorama.am
14:23
Թուրքիան Հալեպում հյուպատոսություն կբացի
Թուրքիան շուտով հյուպատոսություն կբացի Հալեպում։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։ «Մենք վերաբացել...
Աղբյուր` Panorama.am
14:13
Կուբանում նավթի արտահոսքի պատճառով երկրամասային արտակարգ դրություն է մտցվել
Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ երկրամասում արտակարգ դրություն է մտցվել Անապայի ափ նավթամթերքների շարունակական...
Աղբյուր` Panorama.am
13:53
Որոնք են արգանդի արտանկմնա պատճառները. Մանրամասնում է գինեկոլոգը
Արգանդի արտանկման դեպքում արգանդը մասամբ կամ ամբողջությամբ դուրս է գալիս սեռական ուղիների միջոցով:  Մանկաբարձ-գինեկոլոգ Արսեն Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ալիևը չի մասնակցի ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ցավակցություն հայտնել Ակտաուում ադրբեջանական ընկերության...
Աղբյուր` Panorama.am
13:42
Փաշինյանն ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին
Նիկոլ Փաշինյանն ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին։ «Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին։ Առօրյա...
Աղբյուր` Panorama.am
13:34
Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ
Քաղաքացիներից ստացված առաջարկների քննարկման արդյունքում մշակվել են մի շարք նախագծեր, որոնք կլավարկեն նրանց կյանքը և կդյուրացնեն...
Աղբյուր` Panorama.am
13:26
Կրեմլում հույս ունեն, որ Փաշինյանը վաղը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին. Պեսկով
Կրեմլն ակնկալում է, որ Փաշինյանը վաղը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:19
Լրագրողները պետք է մի բան ասելուց առաջ գոնե կարդան, թե վերնագրից հետո ինչ է գրած. Վահե Հովհաննիսյան
«Ես որևէ էմոցիա չունեմ դրա հետ կապված, որովհետև կարծում եմ, որ եթե ոչ հասարակ քաղաքացիները, ապա գոնե լրագրողները պետք է մի բան ասելուց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Ռուսաստանում մեսենջերներով զանգերը կարող են արգելափակվել
ՌԴ Թվային զարգացման նախարարությունը և Ռոսկոմնադզորը քննարկում են մեսենջերներով ձայնային զանգերն արգելելու հնարավորությունը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:14
Օդանավի կործանումից փրկվել է 28 մարդ, նրանցից 2-ը երեխաներ են
«Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի կործանումից փրկվել է 28 մարդ։ Նրանիից երկուսը երեխաներ...
Աղբյուր` Panorama.am
12:56
Ծուղակում ենք. Նազենի Հովհաննիսյան
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Ասես ծուղակում լինենք. նայում ես շուրջբոլորդ, քանդվող բոլոր կառույցներիդ,...
Աղբյուր` Panorama.am
12:39
Ալիևը ՌԴ-ից վերադառնում է Բաքու
Այսօր Սանկտ Պետերբուրգում պետք է մասնակցեր ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Աղբյուր` Panorama.am
12:30
Մյուս տարի պարտքի սպասարկման համար 2.4 մլրդ դոլար կհատկացվի և ավելի ենք դոլարային պարտք վերցնելու. Ֆինանսների նախարար
2025 թվականին մենք մոտավորապես 1.6 մլրդ դոլարի մայր գումարի մարում ունենք, և մոտ 780 մլն դոլարի սպասարկում ունենք»,-ասուլիսում հայտնեց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան
12:02 25/12/2024

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}