Ադրբեջանում, այսպես կոչված, միջանցքի մասին որպես կայացած փաստ են խոսում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանում, այսպես կոչված, միջանցքի մասին որպես կայացած փաստ են խոսում։
Հարցը նրանում չէ, թե պաշտոնական մակարդակում սրան ինչպես է արձագանքում Հայաստանի իշխանությունը, խնդիրն այն է, որ եթե նույնիսկ կուլիսային պայմանավորվածություն չկա այս հարցում, ապա Ադրբեջանն ու Թուրքիան հնչեցնում են հայտարարություններ, որից հետ կանգնելը շատ բարդ է թվում։
Պարզ ասած, Ադրբեջանն իր հասարակությանը հավաստիացրել է, որ միջանցք լինելու է։
Ավելին, իր միջազգային գործընկերների հետ արդեն բանակցում է ռեգիոնալ նախագծերի շուրջ, ինչն ավելի է բարդացնում միջանցքի հետ կապված ծանր վիճակը։
Ցավոք ստեղծված իրադրության պայմաններում, սցենարային առումով, խիստ անբարենպաստ դրություն է ստեղծվել, որտեղ ընտրությունը վատի և վատթարագույնի միջև է»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանն ուղիղ կերպով սպառնում է անցակետեր տեղակայել «Լաչինի միջանցքի» հատվածում, ինչը հղի է աղետալի հետևանքներով. Աբրահամյան
- Բերձորի միջանցքը և Մեղրիով գործարկվելիք ճանապարհը տարբեր հարթություններում գտնվող մեծություններ են.Մխիթար Զաքարյան
- Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ. Արտակ Բեգլարյան
- Խնդիրները պետք է դիտարկել այն համատեքստում, որ Ադրբեջանը չի բացառում ուժի կիրառման միջոցով միջանցքի ապահովումը. Աբրահամյան
- Բաքվի բռնապետը հերթական անգամ բարբաջել է «Զանգեզուրյան միջանցքի» մասին. Վարդան Ոսկանյան
- Հայաստանի ողջ տարածքը կարող է վերածվել միջանցքի. Բենիամին Մաթևոսյան
- Խոսքը գնում է լավագույն դեպքում միջանցքի, իսկ վատագույն դեպքում՝ ամբողջ Սյունիքը տալու մասին. Տիգրան Չոբանյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան