Հայաստանի Ազգային հերոս, դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը 93 տարեկան է
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տարեդարձի առթիվ շնորհավորել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանին, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Դեկտեմբերի 23-ին լրացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի Ազգային հերոս, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 93-ամյակը:
Տարեդարձի առթիվ մաեստրոյին շնորհավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ մաղթելով քաջառողջություն, արևշատություն, ստեղծագործական անսպառ եռանդ և ամենայն բարիք:
«Անգնահատելի է Հովհաննես Չեքիջյանի ավանդն ու ներդրումը հայ երգչախմբային արվեստի զարգացման ու տարածման գործում: Դժվար է պատկերացնել որևէ երկիր, որտեղ Մաեստրոն իր երգչախմբով ելույթներ ունեցած չլինի՝ աշխարհով մեկ ներկայացնելով հայ երաժշտարվեստի նվաճումներն ու կոմիտասյան կոթողները»,- նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին