«Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է 100-ից ավելի երկրներում
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամն արդեն հայտնաբերվել է աշխարհի 110 երկրներում։ Այն տարածվում է ավելի արագ, քան «Դելտա» շտամը, բայց՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ուրբաթ օրը տարածված COVID-19-ի մասին ինֆորմացիայի, այն կարող է լինել ավելի թեթև։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Դեկտեմբերի 22-ի դրությամբ «Օմիկրոն»-ը հայտնաբերվել է ԱՀԿ-ի բոլոր վեց տարածաշրջանների 110 երկրներում։
Առաջնային տվյալները ցույց են տալիս, որ «Օմիկրոն»-ը շատ ավելի արագ է տարածվում, քան «Դելտա»-ն և կարող է ավելի քիչ ծանր լինել: Այնուամենայնիվ, դեռ հայտնի չէ, թե որքանով են պատվաստանյութերը կամ նախկին հիվանդությունները նպաստում հիվանդության ավելի հեշտ ընթացքին»,- նշվում է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայում գրանցվել է առաջին մահացության դեպքը «Օմիկրոն» շտամից
- Հայաստանում «Օմիկրոն» շտամ դեռ հայտնաբերված չէ. Անահիտ Ավանեսյան
- Վրաստանում «օմիկրոն»-ով վարակման 24 դեպք է գրանցվել
- Ամերիկացի բժիշկը «Օմիկրոնը» համեմատել է կարմրուկի հետ
- Բժիշկները նշել են «Օմիկրոն» SARS-CoV-2 շտամի ինկուբացիոն շրջանը
- Օքսֆորդի համալսարանն ու AstraZeneca-ն աշխատում են «Օմիկրոն»-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ
- ՌԴ-ի գիտնականները հրապարակել են թե ինչ տեսք ունի «Օմիկրոն» շտամը