Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Անկախ պետությունների համագործակցության՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրպետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները