Գոռ Հովհաննիսյանը՝ ՍԴ որոշման մասին. Սա ի՞նչ աբսուրդ որոշում է
Սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանը, որ այժմ աշխատում է Դրեզդենի խոշոր փաստաբանական ընկերություններից մեկում, դասավանդում Հագենի համալսարանում, ֆեյսբուքյան գրառմամաբ անդրադարձել է ՍԴ երեկվա որոշմանը.
«Յանի որ «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին» նախադասության միջից «իր հաշվին»-ը ջնջես, կնշանակի, թե ՊՇՌ հետազոտությունն աշխատողն իրականացնում է «ուրիշի հաշվի՞ն»։ Սա ի՞նչ աբսուրդ որոշում է։
ՍԴ որոշումն ամենևին չի նշանակում, թե մեկ ուրիշը (պետությունը) պիտի վճարի հետազոտության համար։ Ավելին, ՍԴ-ն պետությանը չի էլ պարտավորեցրել նորից կարգավորել այդ հարցը։ Ոչ ԱԺ-ն, ոչ առողջապահության նախարարը պարտավոր չեն հիմա որևէ բան ավելացնել կամ պակասեցնել իրենց որոշումներում։ Ամեն ինչ կարող է հենց էսպես էլ մնալ՝ «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողը»։ Դե ասեք, թե ով պիտի վճարի աշխատողի հետազոտության համար։
ՊՇՌ հետազոտություն իրականացնելու պարտականությունը շարունակում է մնալ։ Որ հիմա աշխատողը գնա ՊՇՌ հետազոտության, հետազոտությունն անողը պահանջելու է իր մատուցած ծառայության գինը։ Ո՞վ պիտի վճարի, եթե ոչ էլի աշխատողը։ Գժանոց»։
Հարակից հրապարակումներ`
- Աշխատողների ՊՇՌ թեստի գումարը պետք է վճարի պարգևատրումների լիքը գումար ունեցող կառավարությունը. Արամ Վարդևանյան
- ՍԴ-ն իրականացրեց լիարժեք արդարադատություն․ Արամ Վարդևանյան
- ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց ՊՇՌ թեստավորումը քաղաքացիների հաշվին իրականացնելու Ավանեսյանի հրամանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին