Մենք աղոթում ենք քեզ համար, Փարիզ
Այս պահին Ֆրանսիայի հրապարակում, Ռոդենի արձանի մոտ մարդաշատ է. քաղաքացիները մոտենում են, ծաղիկները դնում արձանի շրջակայքը, մի պահ կանգ առնում ու հեռանում:
Երևանի կենտրոնում այսպիսով հայերը հարգանքի տուրք են մատուցում Փարիզում նոյեմբերի 13-ին ահաբեկչությունների զոհ դարձածների հիշատակին:
Զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ծաղիկներ դնելով Ռոդենի արձանի մոտ: Անմեղ զոհերի հիշատակը հարգեցին նաև կառավարության անդամներ, քաղաքական գործիչներ, կուսակցությունների ներկայացուցիչներ:
Արարողությունից հետո նախագահը հեռացավ հրապարակից:
«Մենք աղոթում ենք քեզ համար, Փարիզ» գրված է տարածքում գտնվող մեծ էկրանին: Պաշտոնյաների հեռանալուց հետո երիտասարդները մոտեցան Ռոդենի արձանին և Ֆրանսիայի ժողովրդին զորակցող գրություններով պաստառներ տեղադրեցին տարածքում:
Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, ոստիկանությունը փակել է Օպերային հարակից փողոցները:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան