Խնդրում եմ դեմ չգնալ ձեր խղճին, վանաձորցու կամքին և կատարել ժողովրդի կամքից բխող ընտրություն. Մամիկոն Ասլանյանի կոչը՝ մեկուսարանից
Անազատության մեջ գտնվող Վանաձորի ՏԻՄ համամասնական ընտրություններում առավել մեծ թվով ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանը կոչով դիմել է Վանաձոր համայնքի ավագանու նորընտիր անդամներին.
«Հարգելի՛ ընկերներ, կոչ եմ անում մաս չկազմել ընտրական պրոցեսների ոտնահարման գործընթացին։
Դուք բոլորդ Վանաձոր խոշորացված համայնքի բնակիչներ եք և վաղը պիտի քայլեք այդ քաղաքի փողոցներով։ Բոլորդ մասնակից եք եղել ընտրական պրոցեսներին և քաջատեղյակ եք արձանագրված արդյունքներին։
Խնդրում եմ դեմ չգնալ ձեր խղճին, վանաձորցու կամքին և կատարել ժողովրդի կամքից բխող ընտրություն։ Միևնույն է՝ արդարությունը հաղթելու է, բայց ճիշտ կլինի, որ այն հաղթի ձեր ձեռամբ։
Ովքեր ուղղորդում են ընտրական պրոցեսները, նրանք մեծ առումով վանաձորցի չեն, բայց ձեզ են թողնելու այս ողջ գործընթացի սև խարանը, որը կրելու եք սերնդեսերունդ։
Գործեք հանուն Վանաձորի և վանաձորցու:
Աստված առաջ»։
Նշենք, որ Վանաձոր համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը դեկտեմբերի 24-ին։
Օրակարգ է՝
1․ Համայնքի ղեկավարի ընտրություն
2․ Համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի մասին որոշման ընդունում
3․ Ավագանու առաջին նստաշրջանի գումարման օրվա սահմանում
Հարակից հրապարակումներ`
- Դաշինքը պահանջում է՝ կալանավորված Մամիկոն Ասլանյանը մասնակցի Վանաձորի ավագանու առաջին նիստին
- Արթուր Վանեցյան. Մամիկոն Ասլանյանը խնդրեց փոխանցել՝ պայքարը շարունակվելու է մինչև վանաձորցու վերջնական հաղթանակ
- Դատարանն ակնհայտ ապօրինի որոշում կայացրեց՝ Մամիկոն Ասլանյանին կալանավորելու մասին․ Երվանդ Վարոսյան
- Վանաձորում քաղաքացիները հավաք են անցկացնում՝ ի պաշտպանություն Մամիկոն Ասլանյանի
- Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է գործող իշխանությունների կամքին հակառակ ընտրություններում հաղթանակ տանելու համար. Պաշտպաններ
- Մամիկոն Ասլանյանի ձերբակալությունը հստակ քաղաքական բնույթ է կրում․ Արթուր Վանեցյան
- Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է