Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 300-ի
Աղետների ռիսկի նվազեցման և կառավարման ազգային խորհրդի տվյալներով՝ Ֆիլիպիններում «Ռայ» թայֆունի զոհերի թիվը գերազանցել է 300-ը: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Ավելի վաղ Agence France-Presse-ը, վկայակոչելով ոստիկանությանը, հայտնել էր 208 զոհերի մասին: Իր հերթին Ֆիլիպինների իշխանությունները հայտարարել են 156 մարդու մահվան մասին։ Նրանց տվյալներով՝ տուժել է 275 մարդ, ևս 37 մարդ համարվում է անհետ կորած։
«Ուրբաթ օրը՝ Սուրբ Ծննդին նախորդող օրը, NDRRMC-ը հայտնել է, որ թայֆունի զոհերի թիվը հասել է 326-ի։ Վիրավորվել է 661 բնակիչ, 58-ը համարվում է անհետ կորած», - ասվում է գործակալությունը CNN Philippines-ի հաղորդագրության մեջ։
Ռայ թայֆունը, որը երկրի նորագույն պատմության մեջ ամենամահաբերներից մեկն է, դեկտեմբերի 16-ին հասել է Ֆիլիպինների ափեր՝ առաջացնելով սողանքների և ջրհեղեղների վտանգ։ Ավելի քան 300 հազար մարդ տարհանվել է։