Աշոտյանը՝ Փաշինյանին.Արցախի հարցում իրական աղետը տեղի է ունեցել 2018-ին, երբ քո նման տխմարը եկավ իշխանության
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամաբ արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե 2016-ին ։Ղ խնդրով բանակցություններում աղետ է տեղի ունեցել։
Աշոտյանը գրում է.
«Լսում եմ հայոց պատմության ամենամեծ սրիկայի հերթական փորձը վրայից մաքրելու դավաճանի, մարդասպանի եւ արցախուրացի խարանը։
Բացահայտ ստերից մինչեւ ակնբախ տգիտություն, զարհուրելի կեղծիքներից մինչեւ նոր դավաճանություն։
Արցախի հարցում իրական աղետը տեղի է ունեցել 2018-ին, երբ քո նման տխմարը Հայաստանում եկավ իշխանության։
Չեմ հոգնելու հերձել քո ստերը, մերկացնել քո կեղծիքները եւ բացահայտել քո դավաճանությունը Արցախի հարցում։
Ուստի երկուշաբթի հերթական անգամ իրականության, ճշմարտության եւ փաստերի նոր չափաբաժնով կստանաս по бошке»։
Նշենք, որ Փաշինյանը հայտարարեց, 2016-ին բանակցություններում տեղի է ունեցել աղետ.
«2016-ին ներկայացվել է առաջարկությունների երեք փաթեթ, որտեղ 2011-ից ի վեր առաջին անգամ չի ներառվել նախադասություն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ։ Փաթեթները ներկայացրել են համանախագահները։ Բայց դա չէ աղետը։ Ոչ ոք չի ասել, որ ԼՂ ժամանակավոր իրավիճակն ու կարգավիճակը ճշգրտելու հարցը, ըստ այդ բանակցային բովանդակության, տեղափոպվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին