Արթուր Օհանյան. Վանաձորում վակուում է ստեղծվել, պետք է անհապաղ համայնքապետ ընտրվի
«Վանաձոր համայնքն այս ամենի հետևանքով ունի իրավական կազուսային խնդիրներ, քանի որ այս պահին կասեցված են համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները, համայնքի ղեկավար էլ չունենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան» խմբակցության ղեկավար Արթուր Օհանյանը՝ անդրադառնալով այսօր ավագանու նիստը չկայանալու, համայնքապետ չընտրվելու հետևանքներին։
Նա հիշեցրեց, որ տարեվերջ է, բյուջետային հարցեր են քննարկվում, քաղաքացիները պարտավորություններ ունեն համայնքի նկատմամբ, համայնքը պարտավորություններ ունի այլոց նկատմամբ։
«Այս առումով առաջանում է վակուում, որը լուծելու համար շատ արագ պետք է ընտրել համայնքապետ։ Համայնքապետը գործադիր մարմինն է և որաշակի լիազորություններ իրականացվում են գործադիր մարմնի միջոցով»,-ասաց նա։
Նա հորդորեց պատկան մարմիններին, ավագանու անդամներին, այն մարդկանց, որոնք որևէ ազդեցություն ունեն այս գործընթացների վրա, գործել Վանաձորի ու վանաձորցու շահերից ելնելով։
Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից դատարան դիմելուն՝ մանդատ տրամադրելու պահանջով, Օհանյանն ասաց, որ «Լուսավոր Հայաստան»-ին պակասել է 10 քվե, անճշտությունները եղել են 12 և հնարավոր չէր, որ 12-ից տասը քվեն լիներ «Լուսավոր Հայաստան»-ինը։ Նա հիշեցրեց վարչական դատարանը մերժել է բավարարել ԼՀԿ-ի դիմումը, ինչից հետո կուսակցությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարան։
««Լուսավոր Հայաստան»-ը տակտիկական քայլեր է ձեռնարկում, որպեսզի խաթարի այս գործընթացը։ Մեր ղեկավարն ասել է՝ մեր թիմը եկել է Վանաձոր համայնքին ծառայելու։ Մենք չենք ուզում ուղենիշ փոխել։ Այս համայնքին ծառայել ենք, եկել ենք նորից ծառայելու։ Թե ով, ինչ քաղաքականություն է վարում, դրա զոհը դառնում է վանաձորցին»,-ասաց Օհանյանը։
Հիշեցնենք, որ այսօրվա կարճատև նիստին մասնակցում էին միայն ավագանու «Մամիկոն Ասլանյան» և «Հայրենիք» խմբակցությունների անդամները։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Դոխոյան. Հետ քայլ չի՛ լինելու
- Սկանդալ Վանաձորում. ԼՀԿ-ն խոչընդոտում է Վանաձորի համայնքապետի ընտրությանը
- Վահե Դոխոյան. Իշխող ուժը փորձում է խլել վանաձորցու քվեն, իսկ նրան աջակցում է «Լուսավոր Հայաստան»-ը
- Խնդրում եմ դեմ չգնալ ձեր խղճին, վանաձորցու կամքին և կատարել ժողովրդի կամքից բխող ընտրություն. Մամիկոն Ասլանյանի կոչը՝ մեկուսարանից
- Արթուր Վանեցյան. Մամիկոն Ասլանյանը խնդրեց փոխանցել՝ պայքարը շարունակվելու է մինչև վանաձորցու վերջնական հաղթանակ
- Դատարանն ակնհայտ ապօրինի որոշում կայացրեց՝ Մամիկոն Ասլանյանին կալանավորելու մասին․ Երվանդ Վարոսյան
- Մամիկոն Ասլանյանի դեմ հարուցված քրգործը քաղաքական հետապնդման դասական օրինակ է․ Թագուհի Թովմասյան
- Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է գործող իշխանությունների կամքին հակառակ ընտրություններում հաղթանակ տանելու համար. Պաշտպաններ
- «Լուսավոր Հայաստան»-ին մերժեցին Մարուքյանի ծննդավայրում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին