Դատարանը քննում է Թալինում ՔՊ-ականին ընտրելու որոշումն անվավեր ճանաչելու հարցը
Վարչական դատարանն այս պահին քննում է ՔՊ թեկնածուի՝ Թալին համայնքի ղեկավար ընտրվելու մասին որոշումն անվավեր ճանաչելու գործը։
«Զարթոնք», «Հայք» և «Մեր համայնք» խմբակցությունների 10 անդամները դիմել են վարչական դատարան՝ Տավրոս Սափեյանին ընտրելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով, այն պատճառաբանությամբ, որ նա չի առաջադրվել խմբակցության կողմից, մինչդեռ ՀՀ ընտրական օրենսգրքի 142.2 հոդվածի համաձայն համայնքի ղեկավարի թեկնածուն կարող էր առաջադրվել խմբակցության կողմից:
«Զարթոնք» ԱՔԿ ղեկավար Արա Զոհրաբյանը դատական նիստի ընթացքում նաև նշեց, որ որպես հետևանքները վերացնելու ածանցյալ՝ պահանջում են Դավիթ Մանուկյանին ճանաչել ՀՀ ընտրական օրենսգրքի 142.2 հոդվածի համաձայն Թալին համայնքի ղեկավար։
«Դեկտեմբերի 17-ին հրավիրվել է Թալին համայնքի ավագանու անդրանիկ նիստ։ Նիստի ժամանակ ոստիկանական ուժերը շրջափակել էին Թալինի համայնքապետարանի շենքը։ Այդ ժամանակ «Զարթոնք»-ը, «Հայք»-ը և «Մեր համայնք»-ը ներկայացրել են խմբակցություններ ստեղծելու մասին համապատասխան տեղեկություններ։ Մինչդեռ ՔՊ ցուցակով առաջադրված անձինք խմբակցություն չեն ստեղծել և այդ մասով վեճ է տեղի ունեցել, իսկ Տավրոս Սափեյանը ուղղակի առաջադրվել է ավագանու անդամի կողմից։
Դրա հետ կապված իմ վստահորդները խմբակցության անունից ներկայացրել են թեկնածու, իրենք մերժել են։ Այնուհետև տեղի է ունեցել քվեարկություն, նշվել է երկու անձի անուն՝ Դավիթ Մանուկյան և Տավրոս Սափեյան։ Ըստ քվեաթերթիկների՝ Տավրոս Սափեյանը ստացել է 11 ձայն, իսկ Դավիթ Մանուկյանը՝ 10 ձայն։ Մեր կարծիքով՝ Մանուկյանն է համարվում ընտրական օրենսգրքով առաջադրված անձ և նա հավաքել է 47,7 տոկոս ձայներ և դեմ քվեարկող չի եղել»,- ասաց Զոհրաբյանը։
Մանրամասն ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Թալինում կրքերը չեն հանդարտվում. «Զարթոնք»
- «Հրապարակ». ՔՊ անդամ Տավրոս Սափեյանը չի ընտրվել Թալին համայնքի ղեկավար, քանի որ չի առաջադրվել խմբակցության կողմից
- Թալինի համայնքի ղեկավարի ընտրությունն անցկացվել է օրենքի խախտմամբ․«Զարթոնք» ԱՔԿ
- Թալինում քաղաքապետ ընտրվեց ՔՊ-ի թեկնածուն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան