«Այցելել եմ Հայաստան, Ֆրանսիայի եղբայրական երկիր» Վալերի Պեկրեսի գրառումը
Ֆրանսիական Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը Հայաստան կատարած այցելության շրջանակներում, իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է.
«Այցելել եմ Հայաստան, Ֆրանսիայի եղբայրական երկիր Միշել Բառնիեռի և Բրունո Ռետայոյի հետ, որպեսզի աջակցեմ Լեռնային Ղարաբաղում խաղաղության վերականգնմանն ու Հայաստանի տնտեսական ու մշակութային զարգացմանը, հայկական հոգևոր ժառանգության պահպանմանը, խթան հանդիսանամ Ֆրանսիայից եկող տնտեսական աջակցության և մշակութային հայկական կրոնական ժառանգությանը»։
Քաղաքական գործիչը նաև կից հրապարակել է լուսանկարներ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումներից և Ծիծեռնակաբերդ կատարած այցելությունից:
Հարակից հրապարակումներ`
- «Սա հիասքանչ արդյունք է». Վալերի Պեկրեսը Զինվորի տանն է
- Արարատ Միրզոյանն ու Վալերի Պեկրեսն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին