Փոխնախարարը չպատասխանեց՝ ճի՞շտ է համարում, որ գյուղնախարարությունը շարունակում է մնալ էկոնոմիկայի ոլորտում
Ազգային ժողովում ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից էկոնոմիկայի նախարարությունում 2021 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների ներկայացմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանին, ով պատասխանատու է գյուղատնտեսության քաղաքականության ոլորտի համար, հարց ուղղեց.
«Որպես գյուղատնտեսության ոլորտի պատասխանատու՝ ճի՞շտ եք համարում, որ գյուղնախարարությունը շարունակում է մնալ էկոնոմիկայի ոլորտում, թե, այնուամենայնիվ, անհրաժեշտ է, որպեսզի առանձին նախարարության կարգավիճակ ունենա կամ որևէ կառույցի, որն ինքնուրույն քաղաքականություն մշակի, իրականացնի»։
Տիգրան Գաբրիելյանն ասաց. «Եթե թույլ տաք՝ չպատասխանեմ այս հարցին»։
«Արդեն պատասխանեցիք»,- արձագանքեց Ա. Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դաբաղ պատվաստանյութի գնման համար առաջարկվել է 85,5 դրամ, բայց գնումը կատարվել է մեկ աղբյուրից 96,8 դրամով. Խաչատրյան
- «Կոռուպցիան հո պոզով պոչով չի լինում». Արթուր Խաչատրյանը՝ Քերոբյանի ղեկավարած նախարարությունում հայտնաբերված խախտումների մասին
- Դաբաղ ու ծաղիկ՝ Վահան Քերոբյանից
- Հաշվեքննիչ պալատը էկոնոմիկայի նախարարությունում անհամապատասխանություններ է գտել. «Ժողովուրդ»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան