Փաշինյանը ծվարել է ՖԲ-ի վիրտուալ աշխարհում՝ ֆեյք ասուլիսների, ֆեյք լայքերի հույսին մնալով
«Փաստինֆոն» գրում է․
Երեկ Վլադիմիր Պուտինն անցկացրել է իր 17-րդ ամենամյա ասուլիսը, որին մասնակցել են ռուսաստանյան և միջազգային 500-ից ավելի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։
Ինչքան էլ Ռուսաստանի ղեկավարին մեղադրեն ավտորիտար հակումների մեջ՝ նա ունի ասելիք և չի վախենում ուղղակի ֆորմատով շփվել նաև արևմտյան լրագրողների հետ ու պատասխանել նրանց նույնիսկ ոչ ցանկալի հարցերին։
Հեղափոխության ալիքի վրա իշխանության եկած Հայաստանի «սիրելի» վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ է լրագրողների հետ ուղղակի շփումներից խուսափում է՝ անվտանգության աշխատակիցներին դարձնելով «կենդանի պատ», որը նրան բաժանում է հասարակությունից ու լրագրողներից։
Փաշինյանն այսօր հերթական ասուլիսն է բեմականացնելու ֆեյսբուքյան հարթակում, որտեղ հարցերը երեկվանից ֆիլտրվում են, դասակարգվում են ցանկալի հերթականությամբ ու բովանդակությամբ։
Սա այն է, ինչ պետք է իմանալ սովորական պոպուլիստի մասին, որն իշխանության մայրամուտին հայտարարում էր, որ կառավարության շենքի դուռը ժողովրդինն է ու կարող է ջարդվել ցուցարարների կամքով, իսկ այսօր ծվարել է ՖԲ-ի վիրտուալ աշխարհում՝ ֆեյք ասուլիսների, ֆեյք լայքերի հույսին մնալով։
Մինչև ասուլիսի բեմականացումը՝ Փաշինյանը երեկ փակ հանդիպում է ունեցել իր խմբակցության անդամների հետ, բնականաբար՝ «հերոսություն» ներկայացնելով իր բրյուսելյան հանդիպումները, որոնց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին մեր հասարակությունն ունի զրո տեղեկատվություն։
Հաշվետվողականության իմիտացիային Փաշինյանն ուզեցել է մասնակից դարձնել նաև ԱԺ ընդդիմությանը՝ «մեծահոգաբար» մի փակ հանդիպում էլ առաջարկելով նրան։ Փաշինյանին պետք է, որպեսզի իր «խաղաղության դարաշրջանի» շուրջ քաղաքական և հանրային կոնսոլիդացիայի պատրանք ստեղծի։ Արտաքին կենտրոններից ստացած քարտբլանշը զրկվում է բովանդակությունից՝ առանց այդ իմիտացիայի։
Ընդդիմությունն այդ խայծը կուլ չտվեց՝ թեկուզև այն պատճառով, որ անցած տարվա փակ հանդիպումները մինչև հիմա մանիպուլացվում են Փաշինյանի ու նրա շրջապատի կողմից։
Մեկ ուրիշ հանգամանք էլ կա, որի մասին խոսվում է փորձագիտական կուլիսային շրջանակներում։ Ասում են՝ մինչև Ամանոր Փաշինյան- Ալիև մի նոր հանդիպում է կայանալու, այս անգամ՝ Մոսկվայում, գուցե՝ նոր փաստաթղթի ստորագրմամբ։ Փաշինյանն, ըստ ամենայնի, հասարակությանը նախապատրաստում է այդ «ամանորյա նվերին»։ Երեկվա փակ հանդիպումն ու այսօրվա ասուլիսը նախապատրաստում են այն, ինչը դեռևս պաշտոնապես չի հրապարակայանացվում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին