Ալսուն տեսահոլովակի նկարահանման հրապարակում ընկել է ձիուց և վնասել գլուխը
Ռուս հայտնի երգչուհի Ալսուն իր երկրպագուներին է ներկայացրել «Ես քեզ սիրում եմ» տեսահոլովակի պրեմիերան։ 38-ամյա երգչուհին իր Instagram-ում շնորհակալություն է հայտնել մասնագետների մեծ թիմին, որոնք մասնակցել են դրա ստեղծմանը, և խոստովանել, որ գործընթացը շատ բարդ է եղել։ Այս մասին գրում է «Վեստի.ռու»-ն։
«Նկարահանումների առաջին օրը, հենց առաջին կադրի նկարահանումից առաջ, ես ընկա ձիուց և գլուխս վնասեցի»,- ասել է Ալսուն՝ նշելով, որ նկարահանման երկրորդ օրվանից հետո, ռեժիսոր Եվգենի Կուրիցինը հիվանդացել էր կորոնավիրուսով և գրեթե մեկ ամիս ծանր վիճակում էր ու դա ավելի էր բարդացրել տեսահոլովակի գործընթացը։
«Այնքան լավ է, որ ամեն ինչ վերջացել է»,- գրել է երգչուհին՝ բոլորին մաղթելով առողջություն։