Աննա Կարապետյան. Փաշինյանը կարևորագույն հարցերի վերաբերյալ անում է հայտարարություններ, որոնք աղետալի են ապագա հեռանկարի համար
«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի ասուլիսը մի քանի նպատակ էր հետապնդում`
. պատրաստել հասարակությանը դելիմիտացիայի գործընթացի հնարավոր զարգացումներին, այդ թվում` Տավուշում, ինչպես նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման բաղադրիչով,
.պատրաստել Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ավտոճանապարհների հարցում մոտալուտ զարգացումներին` ուղեկցողներով երթևեկություն և այլն:
Բայց ամենացավալին բառակազմն ու կոնցեպտն էր` վերաբերող Արցախյան հակամարտությանը:
Վերջին ամսում արդեն երկրորդ անգամ Փաշինյանը կարևորագույն հարցերի վերաբերյալ անում է հայտարարություններ, որոնք ոչ միայն հիմքում մանիպուլատիվ են, այլև աղետալի ապագա հեռանկարի համար:
Նախ Փաշինյանը հայտարարեց, որ 2016-ին զրոյացվել է Ադրբեջանի կազմից դուրս Արցախի կարգավիճակի հեռանկարը, իսկ երեկ կասկածի տակ դրեց արդեն նաև նախկին առնվազն ԼՂԻՄ տարածքի վերականգնման պահանջի լեգիտիմությունը:
Այս հայտարարությունները ոչ միայն գերազանցում են Ադրբեջանի նույնիսկ առավելապաշտական ակնկալիքները, այլև «դանդաղ գործունեության ռումբեր» են, որոնք պայթեցնելու են Արցախի ապագան: Եվ որ ամենազավեշտալին է, այս հայտարարություններն անում է նույն մարդը, ով 2019-ին բղավում էր «Արցախը Հայաստան է և վերջ»... ինչի հետևանքները տեսանք բոլորս»։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Էլբակյան. Ճիշտ պահի ընտրության դեպքում կապիտուլյացիոն վարչակարգը մեկ շաբաթում կվերածվի քաղաքական բանկռոտի
- Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանական ստորաբաժանումների գործն անվճար անում է Փաշինյանը
- Աննա Մկրտչյան. Ո՞նց էիք տխմարներով ասում. չշշկռեք
- Արթուր Խաչատրյան. Փաշինյանն ուղղակի մոռանում է, որ բանակցությունները սկսել է «իր կետից» այլ ոչ թե շարունակել է 2016-ի «աղետից»
- Աշոտյանը՝ Փաշինյանին.Արցախի հարցում իրական աղետը տեղի է ունեցել 2018-ին, երբ քո նման տխմարը եկավ իշխանության
- Նիկոլ Փաշինյանը խոսում է, ֆեյսբուքը նրան հայհոյում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան