Գորբաչովը կարծում է, որ ԽՍՀՄ-ը կարելի էր փրկել՝ ստեղծելով ինքնիշխան պետությունների միություն
ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը կարծում է, որ խորհրդային իշխանություններն ի սկզբանե թերագնահատել են Խորհրդային Միությունում ազգերի միջև հարաբերությունների խնդիրների մասշտաբները և դրա նորացման անհրաժեշտությունը։ Երկիրը կարող էր փրկվել նույնիսկ 1991 թվականի օգոստոսյան հեղաշրջումից հետո՝ ինքնիշխան պետությունների միության ստեղծման օգնությամբ, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ ասել է նա։
«Մենք սկզբում թերագնահատեցինք ազգամիջյան հարաբերությունների, կենտրոնի և հանրապետությունների հարաբերությունների խնդիրների մասշտաբն ու խորությունը: Անմիջապես չեկանք եզրահանգման, որ Միությունը թարմացման կարիք ունի»,- ասել է Գորբաչովը գործակալությանը տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Խորհրդային Միության իշխանությունների նպատակն էր «ստեղծել իրական դաշնություն՝ հանրապետությունների իրական ինքնիշխանությամբ, որոնք լիազորությունների մեծ մասը կփոխանցեին կենտրոնին»: