«Հրապարակ». Նաիրա Զոհրաբյանի ՀԿ-ն քաղաքական քննարկումներ է կազմակերպում, որին մշտապես մասնակցող հյուրերի ցանկ կա
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սեպտեմբերի 30-ին գրել էինք, որ մի խումբ ակտիվ ընդդիմադիր գործիչներ քննարկում են նոր քաղաքական ձևաչափ ձևավորելու հարցը` շաբաթը մի քանի անգամ հավաքվում են, հիմնականում՝ Նարեկ Սամսոնյանի գրասենյակում:
Ներկա են լինում ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը և այլք: Սակայն նշվածներից մի քանիսը շտապեցին հերքել լուրը` հավատացնելով, որ այդ հանդիպումները պատահական են եղել, ոչ մի ծրագիր չկա։
Անցավ մի քանի ամիս, և մեր նշած ձևաչափը կարծես միս ու արյուն է ստանում: Նշված անձինք հրապարակային քննարկումների են մասնակցում, որոնք, որպես կանոն, ընթանում են Բաղրամյան պողոտայի սկզբնամասում գտնվող «Օպերա սյուիթ» հյուրանոցային համալիրում: Երեկ էլ նման քննարկում է կայացել.
«2022 թվական՝ Հայաստան. լինել, թե չլինել» թեմայով, Նաիրա Զոհրաբյանի ՀԿ-ի նախաձեռնությամբ, որին արդեն մշտապես մասնակցող հյուրերի ցանկ կա: Այդ կազմում հիմնականում մեր թվարկած գործիչներն են։ Երեկ մասնակցել են նաև Արմեն Աշոտյանը, մեկնաբան-հաղորդավար Դավիթ Սարգսյանը և Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան