«Հրապարակ». Դաչաները նոր բնակիչներ կունենան
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կառավարական առանձնատները մոտ ապագայում կհամալրվեն նոր բնակիչներով։ Այնտեղ են պատրաստվում տեղափոխվել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ընտանյոք հանդերձ, և նորանշանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Հիշեցնենք, որ այս պահին այնտեղ են բնակվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի ընտանիքները։ Վերջինս ԱԺ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո, ենթադրվում էր, որ պետք է լքեր կառավարական ամառանոցները, սակայն ոտքը կախ գցեց այնքան, մինչև արտգործնախարար նշանակվեց:
Առհասարակ, կառավարական առանձնատներում բնակվելու իրավունք ունեն Անվտանգության խորհրդի անդամները, սակայն այստեղ, որպես կանոն, բնակություն են հաստատում Նիկոլ Փաշինյանի հրավերով: Ի դեպ, այս կազմից միայն Սուրեն Պապիկյանն ընտանիք չունի, սակայն արդեն ընտրյալ ունի և, ըստ ամենայնի, շուտով կամուսնանա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում