Մարությանին փոխարինածը երդվել է
Հայկ Մարությանին անվստահությաւն հայտնելուց հետո Երևանի ավագանու 44 անդամների կողմ ձայնով քաղաքապետ դարձած Հրաչյա Սարգսյանն այսօր երդվել է։
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի համաձայն՝ Երևանի քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է ընտրվելուց հետո, օրենքով սահմանված կարգով, երրորդ օրացուցային օրը հրավիրված ավագանու նիստում` Երևանի բնակիչներին տրված երդմամբ:
Երևանի 56-րդ քաղաքապետը երդվել է քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:
Այնուհետ, Երևանի ավագանու անդամ Մարատ Թոխյանը Երևանի քաղաքապետի խորհրդանիշ լանջաշղթան հանձնել է Հրաչյա Սարգսյանին։
Քաղաքապետարանում այդ արարողությանը ներկա են եղել նաև Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ական պաշտոնյաներ։
Երդմանակալության ավարտին Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել, ասել ՝ ժամանակին եղել է քաղաքապետի թեկնածու, և ամբողջությամբ պատկերացնում է, թե ինչպիսի բարձր պատիվ է մայրաքաղաք համայնքի ղեկավար լինելը։ Նա հաջողություններ է մաղթել Սարգսյանին ու ավագանուն։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան