Պենտագոնը ցանկանում է Ուկրաինային տրամադրել ՌԴ-ի մասին հետախուզական տեղեկատվություն
ԱՄՆ պաշտպանության նախարարությունն աշխատում է Ուկրաինային արդի հետախուզական տեղեկատվություն տրամադրելու ծրագրի վրա, որպեսզի այն կարողանա ավելի արագ արձագանքել Ռուսաստանի հնարավոր գործողություններին, հայտնում է New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աղբյուրներին:
«Տեղեկատվությունը կներառի պատկերներ, որոնք ցույց կտան, թե արդյոք ռուսական զորքերը շարժվում են սահմանը հատելու համար: Նման տեղեկատվությունը, եթե ժամանակին տարածվի, կարող է ուկրաինացի զինվորականներին հնարավորություն տալ կանխել հարձակումը»,- գրում է թերթը։
Ըստ քաջատեղյակ աղբյուրի, որը ցանկացել է անհայտ մնալ, ԱՄՆ հետախուզական ծառայություններն արդեն իսկ Կիևին տրամադրում են մեծ քանակությամբ տվյալների հասանելիություն։ Գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները