Պեսկովը պատմել է, թե ինչպես է Պուտինը տոնելու Ամանորը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավանդաբար Ամանորը դիմավորելու է ընտանիքի և ընկերների շրջապատում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ-ի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ավանդույթի համաձայն՝ հարազատների և մտերիմների, ընկերների հետ»,- պատասխանել է Պեսկովը հարցին, թե ինչպես է Պուտինը դիմավորելու տոնը:
Միաժամանակ Սուրբ Ծննդյան շաբաթը Պուտինը մասամբ կաշխատի։ «Նա հազվադեպ է այս ժամանակն ամբողջությամբ անցկացնում, որպես արձակուրդ։ Կարծում եմ, որ առաջին օրերին նա, ինչպես բոլորը, կօգտագործի այդ օրերը պարզապես հանգստի համար։ Թեև, ևս մեկ անգամ կրկնում եմ, նա չի կարող լիովին հանգստանալ»,- հայտարարել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հավելել է, որ Պուտինը այդ օրերին զեկույցներ պիտի կարդա և լսի։ Չի բացառվում, որ ղեկավարն այդ օրերին ունենա գործնական հանդիպումներ։