Ռուբեն Հակոբյան. Փողոցով իշխանափոխությունն այլընտրանք չունի
ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը գրում է.
«Այո՛, այն, ինչ այսօր կատարվում է ՏԻՄ ընտրություններից հետո, սինլքորն ինքն է իր պահվածքով հրապարակավ ապացուցում, որ պետությունն ամենօրյա գահավիժումից և իրենից կարելի է փրկել միայն փողոցի միջոցով։ Ակնհայտ է, որ ՀՀ Սահմանադրությունն ու ընտրողի իրավունքը պաշտպանող պետական որևէ ինստիտուտ այսօր չի գործում։
Հատուկ ուզում եմ նորից ընդգծել, որ ՏԻՄ ընտրություններից հետո՝ Թալինի, Վանաձորի, Վարդենիսի, Փարաքարի, Դվինի և խոշորացված այլ համայնքներում այժմ տեղի ունեցող գործընթացները վկայում են, որ սինլքորը թքած ունի թե՛ Սահմանադրության, թե՛ պետական կառույցների և թե ընտրողի ձայնի վրա։
Գագիկջահանգիրյանական արդարադատությունն ու քրեականների գողական սխոդկան, համակարգված, այսօր եկել են փոխարինելու ՀՀ Սահմանադրությանը։ Այո՛, պետությունը գահավիժումից փրկելու համար այսօր փողոցն այլընտրանք չունի։
Հ.Գ. Երեկվա ասուլիսի հետքերով... Կարդալ Խորենացու «Ողբն» ու Չարենցի «Պատմության քառուղիներով» պոեմը... Ասված է ճշգրիտ և, հատկապես, մեր օրերի համար»։
Հարակից հրապարակումներ`
- Մամիկոն Ասլանյան. Շարունակական հոգեհանգստի մեջ է վաղամեռիկ կլասիկ, իսկ այժմ՝ այլ ժանրի գործիք Էդմոն Մարուքյան
- Արթուր Օհանյան. Վանաձորում վակուում է ստեղծվել, պետք է անհապաղ համայնքապետ ընտրվի
- Սկանդալ Վանաձորում. ԼՀԿ-ն խոչընդոտում է Վանաձորի համայնքապետի ընտրությանը
- Թալինում կրքերը չեն հանդարտվում. «Զարթոնք»
- Փարաքարում ոստիկանները փակել են համայնքապետարանի շենքի մուտքը
- Վարդենիսի նախկին ղեկավարը կալանավորվել է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին