Վահագն Սարոյան. Իսկ ականապատ տարածքների քարտեզների դիմաց մեր գերիների վերադարձը սակարկությո՞ւն չէ
Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ադրբեջնացի երկու գերիները վերադարձվել են առանց նախապայմանների, գրում է.
«Գերիների և պատանդների փոխանակումը միջազգային պրակտիկայում նորմալ երևույթ է։
Երբ հարց է հնչում, ինչի դիմաց են վերադարձվել վերջերս գերեվարված ադրբեջանցի 2 զինծառայողները, Նիկոլ Փաշինյանը պատասխանում է՝ «առանց նախապայմանների»՝ հավելելով, որ չի ուզում տպավորություն ստեղծվի, թե Հայաստանը զբաղված է «մարդկանց սակարկությամբ»։
Սա եթե թարգմանենք կամ զտենք պոպուլիզմը, ապա ստացվում է այսպես՝ համապատասխան ուժ ու կամք չկար, որ կարողանայինք պահել կամ առավելևս փոխանակել մեր գերիների հետ։
Իսկ սեփական վախերն այլ կերպ քան հումանիզմ դրսևորելը այս իշխանությունների գործելաոճում մոդայիկ է։ Դե եթե այդպես է, ապա պահանջեք, որ առանց նախապայմանների հետ վերադարձնեն նաև մեր գերիներին ու պատանդներին։ Իսկ ականապատ տարածքների քարտեզների դիմաց մեր գերիների վերադարձը արդյոք սակարկությո՞ւն չէ այդ նույն տրամաբանությամբ։
Աղվեսի դունչն էլ խաղողին չի հասնում, ասում է խակ է»։
Հարակից հրապարակումներ`
- Հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես են գերեվարվում ադրբեջանցի սահմանախախտ երկու զինծառայողները
- Այս պահին Ադրբեջանում հաստատված շուրջ 50 հայ գերի կա, իսկ չպաշտոնականացված՝ ևս 80 անձ. Սիրանուշ Սահակյան
- Պետքարտուղարությունն Ադրբեջանին կոչ է արել գերիների նկատմամբ ցուցաբերել հումանիտար վերաբերմունք
- Աշոտյան. Նիկոլը «նվիրել է» Ադրբեջանին մեր ռազմագերիներին
- Մուրադով. Բոլոր ադրբեջանցիները վերադարձվել են Բաքու, հայ ռազմագերիների վերադարձման աշխատանքները շարունակվում են
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում