Գիտնականները պարզել են, որ մուգ շոկոլադը դեպրեսիայի դեմ լավագույն միջոցներից մեկն է
Հարավային Կորեայի գիտնականները եկել են այն եզրակացության, որ առնվազն 85% կակաոյի պարունակությամբ մուգ շոկոլադը բարենպաստ ազդեցություն է ունենում աղիների վրա և օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ։ Ըստ «Գազետա.ռու»-ի հետազոտությունը հրապարակվել է The Journal of Nutrition Biochemistry ամսագրում:
Գիտնականները դիտարկել են 20-ից 30 տարեկան մարդկանց խմբերի։ Առաջինը մուգ շոկոլադ է օգտագործել 70% կակաոյով, մյուսը՝ 85%։ Փորձի մասնակիցները 21 օրվա ընթացքում օրական երեք անգամ 10 գրամ շոկոլադ են կերել։
«Մուգ շոկոլադի 85%-ի ամենօրյա օգտագործումը մեծացնում է աղիքային մանրէաբանական համայնքների բազմազանությունը», - գրում են գիտնականները հետազոտության եզրակացություններում:
Բացի այդ, ըստ մասնագետների, այն ազդում է նաև տրամադրության վրա։
«Կակաոյի ավելի բարձր պարունակությամբ մուգ շոկոլադի օգտագործումը դրական է ազդում էմոցիոնալ բացասական վիճակների վրա»,- ասում են նրանք։