Տղամարդն իր աղցանի միջից գորտ է գտել և դրանից ընտանի կենդանի սարքել
ԱՄՆ-ից Սայմոն Քերթիսը թարմ աղցան է գնել, որում կենդանի գորտ է հայտնաբերել, գրում է The Independent-ը։ Տղամարդը որոշել է ոչ թե գորտին դեն նետել, այլ ընտանի կենդանի դարձնել։
Սայմոնը չգիտի, թե ինչպես է այնտեղ հայտնվել փոքրիկ կանաչ գորտը։ Բացի այդ, Սայմոնը չի հասկացել, թե ինչ անել կենդանու հետ՝ ափսոսացել է նրան փողոց նետել։
«Աղցանի մեջ մի գեղեցիկ գորտ գտա: Նա մի քանի օր է, ինչ ապրում է սառնարանում, բայց ես չեմ ուզում նրան փողոց նետել։ Որևէ մեկը գիտի՞, թե ինչ անել, որպեսզի նա չսատկի»: - հարցրել է Սայմոնը իր հետևեորդներին։
Ավելի ուշ տղամարդը հայտնել է, որ գորտը առողջ տեսք ունի։ Ամերիկացին գորտին անվանել է Թոնի։
Բացի այդ, Քերթիսը կապ է հաստատել փորձագետների հետ, որոնքասել են, որ Թոնին սովորական կանաչ գորտ է, որը սնվում է որդերով։
Ըստ «Գազետա.ռու»-ի չնայած կյանքի հարմարավետ պայմաններին, Սայմոնի ընտանի կենդանին մի քանի անգամ փորձել է փախչել։