Քիչ անց James Webb աստղադիտակով բեռնված Ariane 5 հրթիռը կուղևորվի Տիեզերք
Երևանի ժամանակով 16:20-ին James Webb աստղադիտակով բեռնված Ariane 5 հրթիռը կուղեվորվի Տիեզերք և կբերվի կայուն ուղեծիր՝ Երկրից հեռանալով մոտ 1,5 միլիոն կմ:
Բյուրականի աստղադիտարանից մանրամասնում են, որ թռիչքը կիրականացվի Ֆրանսիական Գվինեայում գտնվող մեկնարկային հարթակից։
James Webb աստղադիտակին կպահանջվի մոտ վեց ամիս ուսումնասիրությունների մեկնարկին պատրաստվելու համար։
Աստղադիտակի մեկնարը պլանավորված էր դեկտեմբերի 24-ին, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով այն հետաձգվել էր ևս մեկ օրով՝ դեկտեմբերի 25-ին։
Հիշեցնենք, որ աստղադիտակի հիմնական հայելու տրամագիծը 6.5 մետր է, այնինչ Հաբլի հայելու տրամագիծը 2.4 մ, իսկ Հերշել աստղադիտակինը՝ 3.5 մետր։
Երկրի և Վեբբ աստղադիտակի հեռավորությունը կկազմի մոտավորապես 1.5մլն կիլոմետր։ Համեմատության համար պատկերացնենք հետևյալը․
Արեգակ-Երկիր հեռավորությունը կազում է մոտ 147մլն կմ,
Երկիր-Լուսին հեռավորությունը կազմում է մոտ 384,000 կմ,
Երկիր-Հաբլ հեռավորությունը՝ ~570 կմ։
Թռիչքին կարելի է հետևել ուղիղ եթերով։
Թռիչքի հետհաշվարկին կրելի է հետևել հետևյալ հղումով։