Ո՞վ է բրիտանական թագավորական ընտանիքի ամենախելացի անդամը
Մեծ Բրիտանիայում հրապարակել են թագավորական ընտանիքի ներկայացուցչի անունը, որին կարելի է անվանել իր հարազատներից ամենախելացին։ Պարզվել է, որ դա Մեգան Մարքլն է. նման եզրակացության է եկել Oxford Royale կրթական ընկերությունը, հայտնում է Express edition-ը։
Ինչպես հայտնում է «Գազետա.ռու»-ն, ըստ վերլուծաբանների՝ Մեգան Մարքլին կարելի է համարել իր ամուսնու կողմի հարազատներից ամենազարգացածը, քանի որ նա ավարտել է ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Հյուսիսարևմտյան համալսարանը, որն աշխարհի ամենալավ համալսարանների վարկանիշի 30-րդ տեղում է։
Միաժամանակ Մեգան Մարքլը կրթություն է ստացել երկու բնագավառում՝ թատրոնում և միջազգային հարաբերություններում։
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքը Սուրբծննդյան լուսանկար է հրապարակել
- Մեգան Մարքլը բրիտանական արքայական ընտանիքին մեղադրում է ռասիզմի, ստախոսության, իրեն ինքնասպանության եզրին հասցնելու մեջ