Միջերկրածովյան դիետան ապացուցվել է, որ օգտակար է COVID-19-ի դեմ
Իտալական Magna Græcia համալսարանի գիտնականները պարզել են, որ Միջերկրածովյան դիետան կարող է նվազեցնել COVID-19-ի ծանր ձևերի զարգացման ռիսկերը: Այս մասին ասվում է Medicina ամսագրում հրապարակված հոդվածում, գրում է «Լենտա.ռու»-ն։
Հետազոտողները ուսումնասիրել են միջերկրածովյան սննդակարգի հնարավոր ազդեցությունները կորոնավիրուսային վարակի զարգացման ռիսկի վրա։ Հայտնի է, որ Իտալիայի, Իսպանիայի, Հունաստանի և այլ երկրների բնակիչների կողմից ավանդաբար օգտագործվող մթերքները կապված են ընդհանուր մահացության, քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների ավելի ցածր ռիսկի հետ։
Պարզվել է, որ միջերկրածովյան սննդակարգը պարունակում է մի քանի վիտամիններ, հանքանյութեր, ճարպաթթուներ և ֆիտոքիմիկատներ՝ COVID-19-ի դեմ պոտենցիալ ակտիվությամբ։ Առողջ ուտելու սովորություններն ազդում են բորբոքման և իմունային համակարգի վրա և կարող են պաշտպանիչ ազդեցություն ունենալ կորոնավիրուսով առաջացած սուր շնչառական համախտանիշի դեմ:
Միջերկրածովյան սննդակարգը հարուստ է բանջարեղենով, մրգերով, ընկույզով, լոբազգիներով (ոլոռ, լոբի և ոսպ), չզտված ձիթապտղի յուղով և ձկով: Նման դիետան գրեթե բացառում է հագեցված ճարպեր պարունակող մթերքներ, մասնավորապես՝ կաթնամթերք, միս և թռչնամիս։ Միջերկրածովյան սննդակարգում հաճախ ընդգրկված է նաև գինու չափավոր օգտագործում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան