Հայաստան մեծ ծավալով հնաոճ իրեր են ներմուծվել
Հայաստանում հնաոճ իրերի (100-ից ավելի տարիքով) ներմուծման ծավալները 2021 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 92.2%-ով։
Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվար-հունիսին մեր երկիր են ներմուծվել 5,217.7 կգ հնաոճ իրեր՝ 2020 թ-ի նույն ժամանակահատվածի 410.8 կգ-ի դիմաց։
Այս տարի ներմուծված հնաոճ իրերի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 127.1 հազար դոլար, նախորդ տարվա հունվար-հունիսին՝ 10.9 հազար դոլար։
Նշենք նաև, որ Հայաստանը ոչ միայն ներմուծում, այլև արտահանում է հնաոճ իրեր։ Այսպիսով, մեր երկրից հնաոճ իրերի արտահանման ծավալները 2021 թվականի առաջին կիսամյակում 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 17.1%-ով։
Մասնավորապես, հունվար-հունիսին Հայաստանից արտահանվել են 164.8 կգ հնաոճ իրեր՝ 2020-ի առաջին կիսամյակի 198.7 կգ-ի դիմաց: Արտահանված հնաոճ իրերի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 125.2 հազար դոլար, մինչդեռ նախորդ տարի արտահանված 198.7 կգ-ի մաքսային արժեքը եղել է 20.2 հազար դոլար։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում