Մոսկվայում Արմեն Մուրադյանը, Ռուբեն Բաբայանը և այլք հանդիպել են ադրբեջանցի գործիչների
Ղարաբաղյան 3-րդ պատերազմից հետո առաջին անգամ Մոսկվայում հանդիպել են հայ ու ադրբեջանցի մշակույթի, հասարակական գործիչներ։ Այս մասին գրում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։
Հանդիպման մասին հայտնի է դարձել ուրբաթ երեկոյան, այն կազմակերպվել է ՌԴ նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի միջնորդությամբ։
Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի ղեկավար Մարիաննա Մխիթարյանը և ռեժիսոր Հարություն Խաչատրյանը։
Հանդիպման փաստը հաստատել է Ռուբեն Բաբայանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները