Կոնստանտին Օրբելյան. Վստահ եմ, որ դժվարություններն այլևս անցյալում են
Դիրիժոր, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը տարածել է շնորհավորանք Ամանորի առթիվ.
«Սիրելի բարեկամներ,
Ցանկացած տարեվերջին մենք ամփոփում ենք անցած 12 ամիսներին իրականացրածը, բացերը, ձեռքբերումները։ Հուսամ, կարողացանք չնայած բոլոր դժվարություններին գտնել առավել արդյունավետ լուծման տարբերակներ։
Վստահ եմ, որ դժվարություններն այլևս անցյալում են։ Ամենից կարևորը խաղաղություն եմ ցանկանում Հայրենիքիս, անսպառ համբերություն մեր հայրենակիցներին և աշխատելու, ստեղծագործելու եռանդ։
Թող վառ մնա հիշատակը մեր բոլոր քաջորդիների, ովքեր հանուն Հայրենիքի զոհաբերեցին իրենց կյանքը, խոնարհումս բոլոր հերոսածին մայրերին։
Մենք համառ աշխատանքով, ամենքս մեր բնագավառում ստեղծելով պետք է նպաստենք մեր Հայրենիքի զարգացմանն ու հզորացմանը։
Մենք շատ երազներ ունենք կապված Հայաստան աշխարհի հետ, որոնք անպայման միասին ենք իրագործելու։ Թող 2022 թվականը լինի բարեբեր տարի և ամենուր թևածի արվեստի շունչը։ Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ»։
Հարակից հրապարակումներ`
- Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր
- Կոնստանտին Օրբելյանը վերականգնվել է օպերայի և բալետի թատրոնի տնօրենի պաշտոնում
- Կոնստանտին Օրբելյանը որպես դիրիժոր ելույթ կունենա Կամերային նվագախմբի հետ
- Կոնստանտին Օրբելյանը «Գրեմմիի» հավակնորդ է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին