«Երեք տենոր»-ի մեծ գալա-համերգը՝ հայ հանդիսատեսի առջև
«Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 24-ին «Երեք տենոր» մեծ գալա-համերգով հանդես են եկել միջազգային ճանաչում ունեցող հայ օպերային երգիչներ Լիպարիտ Ավետիսյանը, Արսեն Սողոմոնյանը և նոր բարձունքներ նվաճող երիտասարդ տենոր Տիգրան Հակոբյանը:
Հնչել են հայտնի և սիրված օպերային արիաներ, երգեր և օպերային նախերգանքներ։
Համերգն անցավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ և մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
«Արամ Խաչատրյան» համերգասրահի տարածած հաղորդագրության համաձայն, երաժիշտները նշում են, որ թանկ են գնահատում հայրենիքում, իրենց հարազատ հանդիսատես առջև ելույթ ունենալու ցանկացած հնարավորություն և ուրախ են, որ այս համերգով կարողացան ոգևորել, համախմբել և փոքր-ինչ ամոքել իրենց հարենակիցներին, թե հոգեպես, թե զգացապես:
Նրանք վստահ են, որ բարձրակարգ արվեստը իր մեջ հզոր ուժ ունի:
Լիպարիտ Ավետիսյանն ու Արսեն Սողոմոնյանը օպերային արվեստի միջազգային ասպարեզում իրենց սերնդի ամենապահանջված և առաջատար արտիստներից են: Նրանք հանդես են գալիս այնպիսի հեղինակավոր բեմահարթակներում, ինչպիսիք են Քովենթ Գարդենի թագավորական օպերային թատրոնը, Վիեննայի, Մյունխենի Բավարական, Բեռլինի, Ցյուրիխի պետական օպերային թատրոններն ու Բեռլինի Ֆիլհարմոնիկ նվագախումբը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան