Շարմազանովը՝ Փաշինյանին. Իսկ ինչո՞ւ դու և ալիևը նույն բաներն եք անում տարիներ շարունակ, դժվար չէ գուշակել
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, արձագանքելով երեկ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է.
«Արցախի 75 տոկոսը հանձնել ես դու։
Շուշին, Հադրութը, Քարվաճառը, ձեր հայրենի Ակնան և ևս 100-ից ավել բնակավայրեր «տվել» ես դու։
Հազարավոր տղերքի կյանքեր քո խղճին է։ Սյունիք թշնամու մուտքի «կանաչ լույս» վառել ես դու։
Արցախ վախենում ես մեկնել դու։
Շուշին ու Հադրութը օկուպացված չես համարում դու։ Մեր պետական ինքնիշխանությունը հանուն աթոռիդ պահպանման «վաճառքի» հանել ես դու։
Այսքանից հետո միայն երկու հոգի են հրաժարվում քեզ պարտության պատճառ համարել՝ մեկը դու ես, իսկ մյուսը՝ «կառուցողական» գործընկեր ալիևը, ով ասում է թե իբր ոչ թե քեզ է հաղթել, այլ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին։
Իսկ ինչու՞ դու և ալիևը նույն բաներն եք խոսում ու անում արդեն տարիներ շարունակ դժվար չէ գուշակել, կապիտուլյանտ։
Հ.Գ. Դու ո՞վ ես Արկադի Տեր-Թադևոսյանի /Կոմանդոսի/ անունը տաս։ Նա Շուշին ազատագրելու խորհրդանիշ է, իսկ դու՝ հանձնելու։ Քեզ ավելի «կսազի» տալ Էրատոյի, Վեստ Սարգսի ու Մելիք Շահնազարի անունները»։
Հարակից հրապարակումներ`
- Աննա Կարապետյան. Փաշինյանը կարևորագույն հարցերի վերաբերյալ անում է հայտարարություններ, որոնք աղետալի են ապագա հեռանկարի համար
- Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանական ստորաբաժանումների գործն անվճար անում է Փաշինյանը
- Աննա Մկրտչյան. Ո՞նց էիք տխմարներով ասում. չշշկռեք
- Արթուր Խաչատրյան. Փաշինյանն ուղղակի մոռանում է, որ բանակցությունները սկսել է «իր կետից» այլ ոչ թե շարունակել է 2016-ի «աղետից»
- Աշոտյանը՝ Փաշինյանին.Արցախի հարցում իրական աղետը տեղի է ունեցել 2018-ին, երբ քո նման տխմարը եկավ իշխանության
- Նիկոլ Փաշինյանը խոսում է, ֆեյսբուքը նրան հայհոյում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան