Ազգային ժողովը հարգեց Ֆրանսիայում և Լիբանանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը
ՀՀ Ազգային Ժողովն այսօր հերթական նիստի մեկնարկից առաջ մեկ րոպե լռությամբ հարգեց Ֆրանսիայում և Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակը:
«Մենք խստորեն դատապարտում ենք այդ անմարդկային գործողությունները և մերժում ահաբեկչության ցանկացած դրսևորում: ՀՀ Ազգային ժողովի անունից մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում ֆրանսիացի և լիբանանցի մեր գործընկերներին, Ֆրանսիայի և Լիբանանի բարեկամ ժողովուրդներին»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Այնուհետև մեկնարկեց խորհրդարանական հերթական քառօրյա նիստը, որի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 157 հարց, 38 միջազգային պայմանագիր:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան