Ալեն Ղևոնդյան. Հայաստանում իշխանափոխությունը 10 օրվա հարց է
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է.
«Հիշեցնեմ էլի, если что, ժողովուրդը իշխանություն չի փոխում։ Էլիտաներն են իշխանություն փոխում։
Ձեր չքայլերը ժողովրդի գրպանը մի գցեք։
Իսկ սա, կարծում եմ, արդեն արդարացիորեն ղժժում ա բոլորի վրա. ասում ա, լավ, էլ ի՞նչ անեմ ես սրանց գլխին, որ տեղներից շարժվեն։ Ու, ի դեպ, հիմքեր ունի։
Մարդն ասում է Արցախը հայկական չի, հետ եմ տալու և՞․․․
Մեղավորն էլ եմ ես, պատասխանատուն էլ, և՞․․․
Եվ ոչ մի բան․․․ հա մոռացա, ո՞նց ոչ մի բան, լուրջ քայլեր՝ ֆլեշ-մոբեր, խրոխտ ֆոտոներ․․․)
Ի դեպ, սա որևէ բան սուտ չի ասում, ինչ ասում է, այն հետևողականորեն անում է։
Փաստորեն երեկ ահագին մարդ «լուրջ բացահայտումներ» է արել սրա մասով։ Ինձ թվում է երբեմն սրա մասով ձեր դատողությունները «день сурка» ֆիլմից են․ ամեն անգամ կրկնվում է նույն բանը, բայց ամեն անգամ նոր պաթոսով ու բարկությամբ եք արձագանքում սրա պահվածքին։ Եթե այդ արձագանքը հոգեբանական ինքնախաբեության ձև է, ես կհասկանամ, իսկ եթե սա ինծելեկտուալ տգիտության տեսակ է, գոնե զուգահեռ թուրքերն սովորեք։
Սա քննադատություն չի, պրիտենզիա չի․ ասում ենք քայլ արեք, մենք ձեզ ամեն ձև կօգնենք․ մասնագետները ձևերն էլ գիտեն, մնացածն էլ հետը։
Մի բան էլ․ ՀՀ-ում իշխանափոխությունը 10 օրվա հարց է։
Ձեզ լավ հանգստյան օրեր»։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Էլբակյան. Ճիշտ պահի ընտրության դեպքում կապիտուլյացիոն վարչակարգը մեկ շաբաթում կվերածվի քաղաքական բանկռոտի
- Ռուբեն Հակոբյան. Փողոցով իշխանափոխությունն այլընտրանք չունի
- Նիկոլ Փաշինյանը խոսում է, ֆեյսբուքը նրան հայհոյում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան