«Ամերիաբանկ»-ի աշխատակիցների անակնկալը՝ սյունեցի դպրոցականներին
Կապանի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ ու Ծավ գյուղերի դպրոցականներին դեկտեմբերի 23-ին անմոռանալի անակնկալ են մատուցել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի աշխատակիցները։
Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, աշակերտները նախապես նամակներ էին գրել Ձմեռ պապին՝ փոխանցելով նվերների մասին իրենց երազանքները։
Բոլոր նամակներում մանուկներն ու պատանիները Ձմեռ պապից առաջին հերթին խաղաղություն են խնդրել։
«Ամերաբանկի» գլխամասային գրասենյակի ու Կապանի մասնաճյուղի՝ Ձմեռ պապի դեր ստանձնած աշխատակիցները եղել են բոլոր դպրոցներում՝ աշակերտներին հասցնելով իրենց խնդրած ու բանկի աշխատողների կողմից պատրաստված նվերները։
Երեկ նույն նախաձեռնությամբ նրանք այցելել են Գորիս համայնքի Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղեր։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին