Պատվաստումները 3.8 անգամ նվազեցնում են կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը. Գայանե Սահակյան
«Հայաստանում չպատվաստվածների դեպքում 0,39%-ը , կամ յուրաքանչյուր 337-րդը ենթակա է կորոնավիրուսով վարակման»,- ՀՀ առողջապահության նախարարության կազմակերպած «Կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում պատվաստումային գործընթացը. Սեզոնային գրիպի եւCovid -19-ի դեմ պատվաստումներ» թեմայով սեմինարի ժամանակ ասաց ԱՆ «ՀՎԿ ազգային կենտրոն» ՊՈԱԿ- ի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։
Նա միաժամանակ նշեց, որ երկրորդ դեղաչափ ստացածների 0.08%-ը կամ յուրաքանչյուր 1290-րդը ենթակա է վարակման։
Գայանե Սահակյանի խոսքով՝ պատվաստումը 3,8 անգամ նվազեցնում է կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը։
Նրա փոխացնմամբ՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ առաջին դեղաչափը ստացածների 1.3%-ն է վարակվել կորոնավիրուսով, իսկ երկու ղեղաչափ ստացածների՝ 1.2%-ը։
Ինչ վերաբերում է հոսպիտալացվածներին, ապա, ըստ Գայանե Սահակյանի, պատվաստվածների 0.12%-ն են հոսպիտալացվել, որոնցից միայն 0.011%-ն է բուժվել վերակենդանացման բաժանմունքում։
Հարակից հրապարակումներ`
- 25.12.2021. Համավարակից ի վեր Հայաստանում մահացել է 9440 կորոնավիրուսով հիվանդ
- Հայաստանում կորոնավիրուսից տղամարդիկ ավելի շատ են մահանում, քան կանայք. Ռոմելա Աբովյան
- Կորոնավիրուսով պայմանավորված կտրուկ նվազել են երեխաների պլանային պատվաստումները. Գայանե Սահակյան