Հունաստանի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել, կա 11 զոհ
Հունական Անտիկիթերա կղզու մոտ նավի խորտակման հետևանքով զոհված միգրանտների թիվը հասել է 11-ի, հայտնում է Greek Reporter-ը՝ վկայակոչելով Հունաստանի առափնյա պահպանության հայտարարությունը, գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Ավելի վաղ ծովում հայտնաբերվել էին յոթ մահացածների մարմիններ։
Առափնյա պահպանությունը փրկել է 90 միգրանտի։
Հինգշաբթի օրը միգրանտներ տեղափոխող առագաստանավը խորտակվել է կղզու մոտ։ Դեպքից հետո միգրանտները զանգահարել են շտապօգնություն և օգնություն խնդրել՝ ասելով, որ նավի վրա մոտ 100 մարդ կա։
Նախաքննությունը շարունակվում է։ Հաղորդվում է, որ միգրանտներ տեղափոխող առագաստանավը Թուրքիայի ափերից ուղևորվում էր Իտալիա։