Վրաստանում օմիկրոն շտամով հիվանդացության ևս 19 դեպք է գրանցվել
Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի օմիկրոն շտամով հիվանդացության ևս 19 դեպք է գրանցվել։ Այս մասին գրում է «Գրուզիա օնլայն»-ը՝ ավելացնելով, որ այս պահին հարևան երկրում ընդհանուր առմամբ օմիկրոն շտամի հաստատված 49 դեպք կա։
Վրաստանում այս շտամով առաջին հիվանդացության դեպքը գրանցվել է դեկտեմբերի 20-ին։
Ավելի վաղ Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ Հայաստանում օմիկրոն շտամով հիվանդացության դեպքեր չեն գրանցվել։
Հարակից հրապարակումներ`
- «Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է 100-ից ավելի երկրներում
- Գերմանիայում գրանցվել է առաջին մահացության դեպքը «Օմիկրոն» շտամից
- Վրաստանում «օմիկրոն»-ով վարակման 24 դեպք է գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին