Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, սպորտի միջազգային վարպետ Արտյոմ Սիմոնյանի ծննդյան օրն է
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է․
«Այսօր Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, սպորտի միջազգային վարպետ Արտյոմ Սիմոնյանի ծննդյան օրն է։ Փորձառու բռնցքամարտիկը, ով արդեն վաղուց մարզչական գործունեություն է ծավալում, տոնում է ծննդյան 46 ամյակը։ Սիմոնյանը հայ բռնցքամարտիկներից առաջիններից էր, ով հաջողություններ գրանցեց նաև պրոֆեսիոնալ ռինգում։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան շնորհավորում է Արտյոմ Սիմոնյանին և մաղթում առողջություն և հաջողություններ»։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան