«Արցախյան ողջ էլիտայի համբերության բաժակը լցվել է»
Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Բոլորը փորձում են հասկանալ, թե ինչ է իրականու՛մ կատարվում Արցախում։
Ճիշտ է, Արցախյան կապերի շնորհիվ ես տիրապետում եմ մի քիչ ավել տեղեկատվության, քան հասանելի է լայն հանրությանը, սակայն չեմ փորձի ինձ դնել խորագետի տեղ ու անկեղծ կխոստովանեմ. ամեն ինչ չէ, որ ինձ հասկանալի է։
Այնուհանդերձ, ինձ իրավունք կվերապահեմ մի քանի դրույթներ ձևակերպել.
1) Արցախյան ողջ էլիտայի համբերության բաժակը լցվել է։ Թերևս բացառություն է «23,65%-ը»։
2) Հակադրությունը իրական է, այլ ոչ թե «թատերական»։
3) Արցախահայության ճնշող մեծամասնությունը (թերևս 99 և ավել %-ը) քաջ գիտակցում է, որ կապիտուլյանտը վերածվել է թշնամու գործակատարի ու կամակատարի։
Արթնացման այս գործընթացը ողջունում եմ՝ չնայած առանցքային որոշ դերակատարների նկատմամբ ունեցածս կոշտ «հարցերին»»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի վերջին գնահատականները խիստ վտանգավոր են Արցախի հայերի կենսական իրավունքների համար. ՀՀ և ԱՀ ՄԻՊ-եր
- Ի՞նչ համատեղ բնակության մասին է խոսքը, եթե Ադրբեջանն իր հասարակությանը պատրաստել է Արցախի հայաթափման. ԱՀ նախագահ
- Տիգրան Աբրահամյան. Արցախի ներքաղաքական գործընթացները նոր հանգրվանային փուլում են
- Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստում կքննարկի ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների մասին հայտարարությունը