Վախի պատճառով գողացված է մեր ուրախությունը. Բագրատ Սրբազան
«Վախի պատճառով գողացված է մեր ուրախությունը։ 2022թ-ի՝ գալիքի մեջ մտնելու մեր ցանկությունը թող լինի այդ ուրախությունը վերադարձնելը»,- ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան տարեվերջյան աղոթքում։
«Վախը զգուշության հետ կապ չունի։
Վախը բերում է անտարբերության, բերում է ծուլության, բերում է կեղծ ինքնապաշտպանության, ինքնաարդարացման, երբ դու գործածդ մեղքը չես խոստովանում, որովհետև վախենում ես, որովհետև միգուցե պատժվես դրա համար։
Վախը շնորհազրկում է մարդուն՝ իր ունեցած բոլոր առաքինություններից։ Քաջությունն է համարվում առաքինություն։ Քաջությունն է, որ պատճառ է դառնում սիրելու։ Քաջությունն է, որ պատճառ է դառնում չվախենալու, մեղքը խոստովանելու, չխուսափելու, անտարբեր չգտնվելու, շահեցնելու ու բազմապատկելու։
Երբ դու պատասխանատվություն ունես, քաջությունն է պատճառ դառնում, որ գործես այդ պատասխանատվությամբ ։ Գործել, որովհետև դա միայն քեզ չի պատկանում, այլ քեզ վստահվածին, դա կլինի համայնք, ժողովուրդ,եկեղեցի, պետություն, երկիր, հասարակություն, ընտանիք կամ այլ բան»,- նշել է Տավուշի թեմի առաջնորդը։
Բագրատ Սրբազանի աղոթքի տեսանյութը հրապարակված է Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում։
Հարակից հրապարակումներ`
- Մենք ամեն ժամն ու վայրկյանը պատրաստ պետք է լինենք. Բագրատ Սրբազան
- Մեր երազները կապված պիտի լինեն Հայրենիք վերադարձնելու, արժանապատվությամբ ապրելու հետ. Բագրատ Սրբազան
- Դադիվանքում ապրող հոգևորականները 6 ամիս է փակված են այնտեղ. Բագրատ Սրբազան
- Պատերազմը և դրա ընթացքն ավելի սարսափելի չէ, քան դրանից հետո տեղի ունեցածը. Բագրատ Սրբազան
- Ցավակցողն է, որ ցավակցվելու է, հատկապես նրանք, որոնք ճանապարհի կեսից որոշեցին իրենց մարմիններն ավելի գնահատել, քան մեր ազգի հոգին. Բագրատ Սրբազան
- Իրենք արյունով գնեցին մեր երկիրը, մենք թանաքով մատնեցինք այն. Բագրատ Սրբազան
- Վերադառնալու ենք Արցախ աշխարհ՝ որքան էլ որ դա շատերի համար լինի բեռ, լինի հոգնություն. Բագրատ սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը