Զարուհի Նախշքարյան. Ես այս ամբիոնի մոտ ուզում եմ խոստանալ՝ դատավորները խամաճիկ չեն դառնալու
«Ուր ենք մենք հասել, որ հիմա դատավորը պետք է կանգնի ԲԴԽ-ի առջև և ապացուցի, որ հայցադիմումում գրված է այն, ինչ գրված է»,- այս մասին ԲԴԽ-ում կարգապահական միջնորդության քննության ընթացքում իր եզրափակիչ ելույթում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը։
Նա նշեց, որ իրավունք ունի մտածելու, որ ԲԴԽ հարգարժան անդամները չեն ծանոթանում նյութերին, նրանցից ոմանք նույնիսկ գաղափար չունեն, թե ինչ հարց է քննարկվում այստեղ։
Զարուհի Նախշքարյան խոսքով, դատավորները, իրավաբանները, փաստաբանները, որոնք հետևում են այս նիստերին, պետք է համոզմունք ունենան, որ նախարարի կողմից հարուցված և ԲԴԽ ներկայացված առարկայազուրկ, սնանկ պատճառաբանություններով միջնորդությունները չեն կարող կյանք ունենալ, կամ եթե անգամ ունեն, ապա դատավորը դրա վերաբերյալ բոլոր պարզաբանումները ներկայացրել է Խորհրդին։
«Դատավորները չպետք է վախենան իրենց՝ որոշումներ կայացնելու ուղղակի պարտականություններից և լիազորություններից, թեև համոզված եմ, որ գործադիր իշխանությունը հենց դա է նպատակ դրել՝ նման միջնորդություններ հարուցելով:
Ես համոզված եմ, որ նախարարի՝ դատական համակարգին և դատավորներին վախեցնելու առաքելությունը չի հաջողելու, անկախ նրանից, թե ո՞վ այդ ջրաղացին ջուր կլցնի՝ ԲԴԽ-ն, այլ դատավորնե՞ր, թե՞ վերադաս ատյաններ:
Ես այս ամբիոնի մոտ ուզում եմ խոստանալ՝ դատավորները խամաճիկ չեն դառնալու, անկախ նրանից՝ ես կմնա՞մ համակարգում, թե՞ ոչ»,- ասաց դատավոր Զարուհի Նախշքարյանը։
ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի հունվարի 10-ին։
Հիշեցնենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի հաղորդման հիման վրա։ Ստյոպա Սաֆարյանը «դժգոհ» էր մնացել դատավորի կայացրած որոշումից, որով դատարանը Սաֆարյանին պարտավորեցրել էր ներողություն խնդրել լրագրողից և վճարել 600.000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում։
Հարակից հրապարակումներ`
- Հրապարակային ձևով հարձակում կա դատավորի անձի և հեղինակության նկատմամբ. Նախշքարյանի ներկայացուցիչ
- Դատավոր Նախշքարյան. Ուզում եմ ԲԴԽ-ն այնպիսի որոշում կայացնի, որը չի անդրադառնա դատական ողջ համակարգի վրա
- ԲԴԽ-ում դատավոր Նախշքարյանի ներկայացուցիչը միջնորդեց որպես վկա հարցաքննել Թագուհի Ասլանյանին և Ստյոպա Սաֆարյանին
- Դատավոր Զարուհի Նախշքարյանի գործով դատական նիստը հետաձգվել է
- Բացարկներ և ինքնաբացարկներ ԲԴԽ անդամներին դատավոր Նախշքարյանի գործով քննությանը
- Արամ Վարդևանյան. Դատավոր Զարուհի Նախշքարյանը ենթարկվում է հետապնդման
- Դեկտեմբերի 13-ին Կոնտրա լեգեմ փաստաբանական ընկերությունը գործադուլ կանի՝ ի աջակցություն դատավոր Զարուհի Նախշքարյանի
- Բազմաթիվ փաստաբաններ միացել են ի պաշտպանություն դատավոր Նախշքարյանի ակցիային
- ԲԴԽ-ն բավարարեց դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթներից մեկը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին