Իրենց մակարդակով մեր խմբակցության ամեն մի պատգամավոր այն մյուս ֆրակցիայի առնվազն 4-5 պատգամավորի հնարավորությունն ունի. Քոչարյան
«Մեր խմբակցության 12 պատգամավորի համար ՍԵԿՏ համակարգը փակ է. քրեական գործեր են հարուցված և այդ մարդիկ երկրից դուրս գալու հնարավորություն չունեն»,- ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է արդարացված համարում «Հայաստան» խմբակցության պատգամավորների չընդգրկվելը միջազգային կառույցներում Հայաստանը ներկայացնող խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքներին, հնարավո՞ր է փոխեք ձեր դիրքորոշումը։
Նա նշեց, որ իրականության մեջ մի զգալի մասի համար այդ մասնակցության ճանապարհը փակ է այս իշխանության կողմից:
«Երբ Սեյրան Օհանյանը չի կարող մեկնել ու մասնակցել ՀԱՊԿ-ի խորհրդարանական միջոցառումներին, թույլ չեն տալիս, քննիչը համաձայնություն չի տալիս, Արմեն Գևորգյանը չի կարող մասնակցել ԵԽԽՎ նիստերին։ Եվ այն, ինչ արել ենք, արել ենք ստիպելու համար այս իշխանությանը գնալ մի շատ պարզ տրամաբանական քայլի՝ հանել այդ բոլոր արգելքները «Հայաստան» դաշինքի պատգամավորների համար» ,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Ռ. Քոչարյանի խոսքով, այո, իրենց պատգամավորները կարող են օգտագործել այդ ամբիոնները մեր ազգային շահերի պաշտպանության համար:
«Իրենց մակարդակով մեր խմբակցության ամեն մի պատգամավոր այն մյուս ֆրակցիայի առնվազն 4-5 պատգամավորի հնարավորությունն ունի՝ ինտելեկտուալ, փորձառությամբ, ամեն ինչով, և կարող է շատ ավելի արդյունավետ լինել դրսի աշխատանքում:
Ունենալ երկու սորտի պատգամավորներ, մեկին կարելի է գնալ, մյուսին՝ ոչ, սա մեզ համար անընդունելի է»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի նախագահը վերջին պահին Քի Վեսթում հրաժարվեց ստորագրել. Ռոբերտ Քոչարյան
- Այս իշխանությունը շփոթել է երկնիշ թվերը գնաճի և տնտեսական աճի միջև. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. Այն, ինչ կատարվեց ՏԻՄ ընտրություններից հետո, մաստեր կլաս է իշխանությունից խելքը կորցրած բռնապետերի համար
- Ռոբերտ Քոչարյան. Չի կարելի պաշտպանության գերատեսչության ղեկավարներին փոխել նասկու պես
- Ռոբերտ Քոչարյանը մեծ թվով զինծառայողների գերեվարման փաստը պայմանավորում է նաև Փաշինյանի հայտարարությամբ
- Ռոբերտ Քոչարյան. Իրականում մենք չենք վերահսկում շատ ավելի մեծ տարածքներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան